Ինչ է քննարկվել Պուտինի գլխավորությամբ ՌԴ-ԱՄՆ հանդիպմանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի դեսպանորդ Սթիվ Վիտկոֆֆի հանդիպումն տևել է ավելի քան 3.5 ժամ։
ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի մի շարք մանրամասներ է ներկայացրել․
- Պուտինի բանակցությունները ամերիկյան պատվիրակության հետ տևել են մոտ չորս ժամ;
- Ամերիկացիները Պուտինի հետ կիսվել են Դավոսում Վլադիմիր Զելենսկու և Դոնալդ Թրամփի հանդիպման մասին տեղեկատվությամբ;
- Համաձայնեցվել է, որ անվտանգության հարցերով եռակողմ Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա աշխատանքային խմբի առաջին հանդիպումը տեղի կունենա Աբու Դաբիում հունվարի 23-ին;
- Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Իգոր Կոստյուկով կգլխավորի Աբու Դաբիում ռուսական բանակցային թիմը;
- Վիտկոֆֆի հետ հանդիպումից հետո Պուտինը հրահանգներ է տվել Աբու Դաբի մեկնող ռուսական պատվիրակությանը;
- ՌԴ նախագահ հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիեւը և Վիտկոֆֆը կհանդիպեն Աբու Դաբիում՝ որպես տնտեսական հարցերով երկկողմ աշխատանքային խմբի ղեկավարներ;
- Ռուսաստանը հայտարարել է, որ առանց տարածքային հարցի լուծման Ուկրաինայում երկարաժամկետ կարգավորման հույս չկա;
- Ռուսաստանը կշարունակի լուծել խնդիրը մարտադաշտում մինչև կարգավորման հասնելը;
- Հանդիպման ժամանակ քննարկվել են Խաղաղության խորհուրդը, Գրենլանդիան և մի շարք այլ հարցեր;
- Հանդիպումը բոլոր առումներով օգտակար էր և՛ Ռուսաստանի, և՛ Միացյալ Նահանգների համար;
- Ռուսաստանը և Միացյալ Նահանգները համաձայնել են սերտ շփումներ պահպանել Ուկրաինայի և այլ հարցերի շուրջ։