ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ֆրանսիայի Սենատը Հայոց ցեղասպանությունը հերքելու դեպքում քրեական պատասխանատվություն սահմանելու մասին օրինագիծ է ընդունել․ պատմության այս օրը (23 հունվար)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Չինաստան՝ Ազատության համաշխարհային օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1897– ծնվել է հայաստանցի քուրդ արձակագիր Արաբ Շամիլովը, որը ստեղծագործել է քրդերեն և հայերեն:

1903– ծնվել է նշանավոր ջութակահար Իվան Գալամյանը:

1912- գործարկվել է Երևանի ջրմուղը:

1921- տեղի է ունեցել Երևանի ժողովրդական համալսարանի հանդիսավոր բացումը (1923 թվականից Պետական համալսարան):

1923 - ծնվել է դերասան Կարպ Խաչվանքյանը:

1932- բացվել է Հայաստանի Կոմունիստական համալսարանը:

1943 - ծնվել է քանդակագործ  Ֆերդինանտ Առաքելյանը:

1994 –առաջին ղարաբաղյան պատերազմի ժամանակ Օմարի լեռնանցքի համար մղվող մարտերում հայկական ուղղաթիռները ռմբակոծել են ադրբեջանական դիրքերըը, իսկ ադրբեջանական ինքնաթիռները հայկական դիրքերը, հաղորդվել է ադրբեջանական Су-25 խփելու մասին:

1996– սկսել է հեռարձակվել ԱՐ հեռուստաալիքը, որը առաջին հայկական մասնավոր հեռուստաընկերություններից մեկն է եղել:

1998-տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի մամուլի ասուլիսը, որտեղ նա հաստատակամորեն կանգնել է Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կողմը քննադատելով Լևոն Տեր-Պետրոսյանին:

2006-Երևանի քաղաքապետարանը ևս 50 ավտոբուս է մտցրել երթուղի: «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսները ձեռք են բերվել Ռուսաստանից և աշխատել են գազով:

2007-Ստամբուլում տասնյակ հազարավոր մարդիկ վերջին հրաժեշտն են տվել Հրանտ Դինքին: Այն պահին, երբ Ստամբուլում «Ակոս» թերթի խմբագրատան մոտից սկսվել է Հրանտ Դինքի հուղարկավորության արարողությունը, Երևանում հազարավոր մարդիկ հավաքվել էին Ազատության հրապարակում` սգալու նրա մահը, իրենց ցավակցությունն ու զորակցությունը հայտնելու Հրանտ Դինքի ընտանիքին ու ողջ հայ ժողովրդին:

2012– Ֆրանսիայի Սենատը Հայոց ցեղասպանությունը հերքելու դեպքում քրեական պատասխանատվություն սահմանելու մասին օրինագիծ է ընդունել:

2017-Վթարի է ենթարկվել Հայաստանից Ռուսաստան մեկնող միկրոավտոբուսը որում եղել է 9 քաղաքացի: Զոհեր չեն եղել:

2020-«Էրեբունի պլազայում» հնչել են կրակոցներ։ Ոստիկանապետը անձամբ է բանակցություններ վարել հրաձիգի հետ, որից հետո կրակոցներ արձակած անձը զենքը հանձնել է ոստիկանությանը և վնասազերծվել:

2022- Հրաժարական է ներկայացրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1368– Չժոի Յուան Չժանը հիմնել է չինական Մին դինաստիան:

1556– Չինաստանի Շենսի նահանգում  տեղի է ունեցել ավերիչ երկրաշարժ, որի հետևանքով զոհվել է մոտ 830 000 մարդ: Դա մարդկության պատմության մեջ ամենաշատ զոհերով երկրաշարժն է:

1734 —ծնվել է ավստրիացի ազգությամբ հունգար ավտոմատ մեքենաների գյուտարար Վոլֆգանգ ֆոն Կեմպելինը:

1766 —վախճանվել է անգլիացի զինագործ և փորագրող, շրիֆտների հայտնագործող Ուիլյամ Կեզլոնը:

1783– ծնվել է ֆրանսիացի նշանավոր գրող, ֆրանսիական ռեալիստական վեպերի ստեղծողներից  մեկը հանդիսացող Ստենդալը:

1793 —տեղի է ունեցել Ռեչ Պոսպոլիտայի երկրորդ բաժանումը Ռուսական կայսրության և Գերմանիայի միջև:

1820 —ծնվել է ռուս կոմպոզիտոր և երաժշտական քննադատ Ալեքսանդր Սերովը, որը նկարիչ Վալենտին Սերովի հայրն է:

1831– Բելգիան ընդունել է իր պետական դրոշը:

1832 - ծնվել է  ֆրանսիացի նկարիչ, իմպրեսիոնիզմի հիմնադիրներից մեկը հանդիսացող Էդուարդ Մանեն:

1849 —ԱՄՆ-ի Նյու-Յորք նահանգի Ժենեվա քաղաքում ԱՄՆ-ի պատմության մեջ առաջին անգամ բժշկի դիպլոմ է տրվել կնոջը՝ անգլուհի Էլիզաբեթ Բլեկուելին:

1862 - ծնվել է  գերմանացի մաթեմատիկոս Դավիթ Հիլբերտը:

1895 —առաջին անգամ Անտարկտիդայի ափ են իջել մարդիկ՝ «Անտարկտիկ» նորվեգական ձկնորսանավի ուղևորը և կապիտանը:

1912 —Հաագայում ստորագրվել է Միջազգային օփիումային կոնվենցիան, որը թմրանյութերի նկատմամբ հսկողությանը վերաբերվող առաջին միջազգային համաձայնագիրն է:

1924 —У-127 շոգեքարշը սգո գնացքով Մոսկվայի Պավելեցկի կայարան է հասցրել Լենինի դիակը:

1946 - ծնվել է  ռուսաստանցի մաթեմատիկոս, օլիգարխ Բորիս Բերեզովսկին:

1950 - Երուսաղեմը հայտարարվել է Իսրայելի մայրաքաղաք:

1954 —Կորեական պատերազմի 14 հազար ռազմագերիներ վերադարձել են Տայվան: 1956 –վախճանվել է  կինոռեժիսոր, արտադրող Ալեքսանդր Կորդան:

1960 —Ժակ Պիկարը և Դոն Ուոլշը «Տրիեստ» բատիսկաֆով իջել են Մարիանյան իջվածքում հասնելով ռեկորդային 10 916 մետր խորության:

1989 - վախճանվել է   իսպանացի նկարիչ և գրող Սալվադոր Դալին:

2001– Չինաստանի մայրաքաղաք Պեկինում 5 անձ ինքնահրկիզում են իրականացրել:

2005 - Վիկտոր Յուշչենկոն ընդունել է Ուկրաինայի նախագահի պաշտոնը:

2015 —վախճանվել է Սաուդյան արաբիայի թագավոր, մուլտիմիլիարդեր Աբդուլլա իբն Աբդուլ-Ազիզ ալ Սաուդը:

2019 —Վենեսուելայի ազգային ժողովի նախագահ Խուան Գուայդոն իրեն հայտարարել է Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար:

2021- Կյանքից հեռացել է ամերիկացի լեգենդար հեռուստահաղորդավար Լարի Քինգը, որը վարում էր հանրահայտ «Larry King Live» թոկ-շոուն:

—Ռուսաստանի բազմաթիվ քաղաքներում սկսվել են անհնազանդության ցույցեր ի պաշտպանություն ձերբակալված ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու:

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular