ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կապանի օդանավակայանը կարող է շահագործվել. փախվարչապետ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նախատեսվում է ստորագրել ՀՀ կառավարության և «Կորպորասիոն Ամերիկա Ս․ Ա․» ընկերության միջև 2001 թվականի դեկտեմբերի 17-ին ստորագրված կոնցեսիոն պայմանագրի 5-րդ լրացումը: Ըստ այդմ՝ ակնկալվում է կոնցեսիոն պայմանագրի երաշխավորված ներքին շահութաբերության և վնասների հատուցման բանաձևերն ուժը կորցրած ճանաչել, կոնցեսիոն պայմանագրի՝ անորոշ ժամկետով երկարաձգման իրավունքի կետը ևս ուժը կորցրած ճանաչել: Այդ մասին Կառավարության նիստին ասել է ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը՝ ներկայացնելով համապատասխան որոշման նախագիծը:

«Արձանագրվում է, որ կողմերը՝ Կառավարությունը և կոնցեսիոները, միմյանց նկատմամբ երկարաձգման գործերի կնքման դրությամբ ֆինանսական պարտավորություններ չունեն, Կապանի «Սյունիք» օդանավակայանի վրա կոնցեսիոն պայմանագրի սահմանափակումները վերացվում են, կոնցեսիոն պայմանագրի ժամկետը երկարաձգվում է մինչև 2067 թվականի վերջ, կոնցեսիոները պարտավորվում է իրականացնել 425 մլն դոլարի չափով կապիտալ ներդրումներ: Մաստեր պլանը և ներդրումային այն ծրագիրը, որով պետք է իրականացվի, կներկայացվի Կառավարության համաձայնեցմանը, և այդ մաստեր պլանում կներառվեն նաև 2023 թվականից իրականացված կապիտալ ներդրումները»,- ասել է նա

Կարգավորվում են նաև կոնցեսիոների կողմից 425 մլն դոլարից ավելի ներդրում իրականացնելու դեպքում Կառավարության կողմից կոնցեսիոն պայմանագիրը երկարացնելու կամ սակագնային փոփոխություններ իրականացնելու հետ կապված հարցերը:

«Վերահաստատվում է, որ թե՛ օդանավակայանի ենթակառուցվածքը, թե՛ շահագործումն ամբողջ ընթացքում պետք է համապատասխանեն միջազգային առաջնակարգ ստանդարտներին: Նախատեսվում է 1 ամսվա ընթացքում ստորագրել ՀՀ կառավարության և «Կորպորասիոն Ամերիկա Ս․ Ա․» ընկերության միջև ստորագրված կոնցեսիոն պայմանագրի 5-րդ լրացումը»,- ասել է նա:

425 մլն դոլարի չափով ներդրումները, ըստ նախարարի տեղակալի, պետք է իրականացվեն մինչև 2033 թվականը: Մաստեր պլանը Կառավարությանը ներկայացնելուց հետո՝ 4 ամսվա ընթացքում, Կառավարությունը կա՛մ պետք է հաստատի, կա՛մ հիմնավոր մերժի այն:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն արձագանքել է՝ եթե լրացումը ստորագրվի, այդ օրվանից սկսած՝ Կապանի օդանավակայանը կարող է շահագործվել որպես միջազգային օդանավակայան. «Այսինքն՝ ունենալու ենք երկրորդ միջազգային օդանավակայանը Հայաստանում»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular