ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը գնում է պետական պարտքը եռապատկելու ուղղությամբ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի կառավարության պարտքը 2025 թվականին աճել է 1,7 մլրդ դոլարով՝ կազմելով 14 մլրդ 41 մլն դոլար։ Արտաքին պարտքն աճել է 596 մլն դոլարով և կազմել 6 մլրդ 546 մլն դոլար, իսկ ներքին պարտքը (որը գրեթե ամբողջությամբ բաղկացած է պետական պարտատոմսերից) աճել է 1 մլրդ 107 մլն դոլարով՝ կազմելով 7 մլրդ 495 մլն դոլար։ 2018 թվականի իշխանափոխությունից առաջ Հայաստանի պետական պարտքը ընդամենը 6 մլրդ դոլար էր։ Տարիներ առաջ դեռ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից կոշտ քննադատություն էր հնչեցնում նախկին իշխանությունների հասցեին՝ պետական պարտքը մեծացնելու համար։

Բայց գալով իշխանության՝ ոչ միայն որևէ քայլ չի կատարել պետական պարտքը նվազեցնելու ուղղությամբ, այլ, ընդհակառակը, կրկնապատկել է այն և այժմ էլ գնում է եռապատկման ուղղությամբ։ Ավելին, գործող իշխանության տարբեր ներկայացուցիչներ ցինիկ պատասխաններ են տալիս պետական պարտքի բարձրացման մասին հարցերին։ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն իր երեկվա ասուլիսում, օրինակ, ասել է․ «Այո, պարտքը աճում է և ինչ-որ մի միլիարդից դարձել է մի ուրիշ միլիարդ, բայց այդ մասին մենք հազար անգամ խոսել ենք, որ պետություններ էլ կան, որոնք տրիլիոններով պարտք ունեն, հիմա ինչի՞ ենք այդ միլիարդից խոսում, պետք է խոսենք դրա համամասնությունից։ Ես կարող եմ ասել, որ, օրինակ, 2018 թվականին պարտքը ՀՆԱ-ի նկատմամբ 51% էր, հիմա 48% է։ Այսինքն՝ մեր հնարավորությունները պարտքը սպասարկելու ավելի մեծացել են»։

Ըստ էության, որքան շարունակում է գործող վարչախմբի պաշտոնավարումը, այնքան Հայաստանի պետական պարտքը աճելու է, և դա ապագայում լուրջ խնդիրներ է հարուցելու Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների համար՝ նորածիններից մինչև տարեց մարդիկ։

Աննա Մարգարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular