ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեկնարկում է «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Հայ Վիրտուոզներ» կրթական ծրագրի մրցույթը

ՄՇԱԿՈՒՅԹ

2019 թվականին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությամբ հիմնադրված «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը տարիներ շարունակ ճանապարհ է հարթում հայ պատանի տաղանդավոր երաժիշտների համար, աջակցում է նրանց կրթության, զարգացման, միջազգային հարթակներում ներկայանալու հարցում։

Հիմնադրամի միջոցով իրականացվում է «Հայ վիրտուոզներ» կրթական ծրագիրը, որն էլ հայտարարում է իր հերթական մրցույթի մասին։ 10–16 տարեկան հայ պատանի երաժիշտներն ունեն բացառիկ հնարավորություն՝ դառնալու երաժշտական մեծ ընտանիքի անդամ։ Եվ այսպես՝ տրված է «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Հայ վիրտուոզներ»՝ 2026 թվականի կրթական և զարգացման ծրագրի մրցույթի մեկնարկը։

Ծրագրի ընդունելությունն իրականացվում է ջութակ, ալտ, թավջութակ, ֆլեյտա, հոբոյ, կլարնետ, ֆագոտ, գալարափող, շեփոր, տրոմբոն, հարվածային գործիքներ (ոչ ազգային նվագարաններ), դաշնամուր, տավիղ և սաքսոֆոն գործիքների գծով։ Կրթական ծրագիրն ունի 7 ուղղություն՝ վարպետության դասեր և դասախոսություններ, կրթական ուղևորություն արտերկիր, օտար լեզվի դասեր, բեմական փորձ, այցելություն համերգների, թանգարանային այցեր և կրթաթոշակ։

Հիմնադրամի կրթաթոշակառուները կրթական բեղուն ճանապարհ են անցնում։ Զարգացնում են իրենց ներուժը, կատարելագործում հմտությունները, շփվում միջազգային ճանաչում ունեցող և փորձառու երաժիշտների հետ։ Կարևոր ճանապարհի ավարտին պատանի երաժիշտները կդառնան ամենաիրական վիրտուոզներ։

Մրցույթին դիմելու վերջնաժամկետն է փետրվարի 11-ը։

Դիմելու կարգին ծանոթանալու և մասնակցելու համար անհրաժեշտ է անցնել հղումով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular