ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանում Առնո Բաբաջանյանի երաժշտությունն անվանել են «Բաքվի բանահյուսություն»

ՄՇԱԿՈՒՅԹ
Սոցցանցերի ադրբեջանական հատվածում Մուսլիմ Մագոմաևին նվիրված ելույթների ներքո ադրբեջանցի երգչի բազմաթիվ երգերի երաժշտության հեղինակի՝ Առնո Բաբաջանյանի անունը չի հիշատակվում:
 
Առնո Բաբաջանյանի որդին՝ Արա Բաբաջանյանը, Sputnik Արմենիային տված հարցազրույցում պատմել է, որ համացանցում Մուսլիմ Մագոմաևի «Սատանայի անիվը» (տեքստը՝ Եվգենի Եվտուշենկոյի, երաժշտությունը՝ Առնո Բաբաջանյանի) երգի ներքո, որը կատարում է«հարևան հանրապետությությունից երգիչ», որպես տեքստի հեղինակ նշված է բանաստեղծ Ռոբերտ Ռոժդեստվենսկին, իսկ երաժշտությանհեղինակ՝ «Բաքվի բանահյուսություն»։
Իրավիճակը պարզաբանելու համար Արա Բաբաջանյանն արդեն դիմել է իրավաբաններին։
 
«Տեսնենք՝ ինչ արդյունքներ կլինեն ... Այդպես հաճախ է լինում, երբ Մուսլիմ Մագոմաևին նվիրված համերգներ են անցկացնում։ Ընդ որում, ես մեծ հարգանքով, սիրով եմ վերաբերվում Մուսլիմին։ Մենք նրան ընդունում էինք որպես ընտանիքի անդամ, ես այն ժամանակ նոր էի սկսում կարիերաս։ Նա գալիս էր մեր տուն և ժամերով կարող էր նստել դաշնամուրի մոտ, երգել, շփվել», – ասել է անվանի կոմպոզիտորի որդին։
Առնո Բաբաջանյանը և Մուսլիմ Մագոմաևը խորհրդային էստրադայի լեգենդար ստեղծագործական դուետ էին, որոնք ստեղծեցին բազմաթիվ հիթեր («Գեղեցկության թագուհի», «Մեղեդի», «Շնորհակալ եմ քեզ»): Այս երգերը դարձան խորհրդային էստրադայի անբաժանելի մասը։
 
Նրանց համագործակցությունը սկսվել էր դեռևս 1960-ականներին։ Բաբաջանյանի և Մագոմաևի առաջին երգը «Հիշում եմ Բուլղարիան»-ն էր, ապա «Աշխարհի ամենալավ քաղաքը» (1964թ., տեքստը՝ Լեոնիդ Դերբենյովի), «Գեղեցկության թագուհին» (1965թ., տեքստը՝ Անատոլի Գորոխովի), «Սատանայի անիվը» (1969թ., տեքստը՝ Եվգենի Եվտուշենկոյի), «Հարսանիք» (1971թ., տեքստը՝ Ռոբերտ Ռոժդեստվենսկու), «Վերադարձրու ինձ երաժշտությունը» (1975թ., տեքստը՝ Անդրեյ Վոզնեսենսկու): Այդ ժամանակաշրջանում, անշուշտ, Բաբաջանյան–Մագոմաև զույգը փայլում էր բեմում։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular