Թրամփը չեղարկել է Գրենլանդիային աջակցող ԵՄ երկրների համար նախատեսվող մաքսատուրքերը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չեղարկել է Գրենլանդիային աջակցող ԵՄ երկրների համար փետրվարի 1-ից նախատեսվող մաքսատուրքերը։ Այս մասին նա հայտնել է սոցցանցի իր էջում:
ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ համաձայնության է եկել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ Գրենլանդիայի վերաբերյալ ապագա համաձայնագրի շուրջ։
Ընթացիկ բանակցությունների մասին Թրամփը նշել է, որ Գրենլանդիային վերաբերող «Ոսկե գմբեթ» նախագծի վերաբերյալ լրացուցիչ քննարկումները շարունակվում են։
«Հիմնվելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ ունեցած շատ արդյունավետ հանդիպման վրա՝ մենք մշակել ենք Գրենլանդիայի և, իհարկե, ամբողջ Արկտիկական տարածաշրջանի վերաբերյալ ապագա համաձայնագրի շրջանակ։ Այս լուծումը, եթե իրականացվի, հիանալի կլինի Միացյալ Նահանգների և ՆԱՏՕ-ի բոլոր երկրների համար։ Այս փոխըմբռնման հիման վրա ես չեմ կիրառի այն մաքսատուրքերը, որոնք նախատեսված էին ուժի մեջ մտնել փետրվարի 1-ից։ Գրենլանդիային վերաբերող «Ոսկե գմբեթ» նախագծի վերաբերյալ հետագա քննարկումները ներկայումս շարունակվում են։ Լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի բանակցությունների ընթացքին զուգընթաց»,-նշել է Թրամփը