ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վիկտոր Համբարձումյանը ընտրվել է Նյու Յորքի ակադեմիայի պատվավոր անդամ․ պատմության այս օրը (22 հունվար)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Իսլանդիա՝ Թորրաբլոութի օր, Լեհաստան՝ Պապիկների օր, Ուկրաինա՝ Միավորման օր, Ռուսաստան՝ Հակաօդային պաշտպանության ուժերի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1876 – ծնվել է ամերիկահայ քանդակագործ Հայկ Բադիկյանը, որը մի շարք քանդակներ է ստեղծել Վաշինգտոնում և Սան Ֆրանցիսկոյում:

1921 - ծնվել է  մեծանուն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանը:

1922– ծնվել է գրականագետ, պրոֆեսոր Սուրեն Աղաբաբյանը:

1936– վախճանվել է նշանավոր գեղանկարիչ Եղիշե Թադևոսյանը, որը ստեղծագործել է կերպարվեստի գրեթե բոլոր բնագավառներում:

1974 - Վիկտոր Համբարձումյանը ընտրվել է Նյու Յորքի ակադեմիայի պատվավոր անդամ:

1979– վախճանվել է նշանավոր նկարիչ, քանդակագործ Երվանդ Քոչարը:

1992 – Առաջին ղարաբաղյան պատերազմի ժամանակ հայկական զինված խմբավորումները ազատագրել են Կրկժան գյուղը՝ Ստեփանակերտի մոտ:

1993-Մոսկվայում կայացել է ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողով, որտեղ ստորագրվել է ԱՊՀ-ի կանոնադրությունը:

2001-հրազենից սպանվել է Ռուսաստանի պրոֆեսիոնալ բռնցքամարտի չեմպիոն Օնիկ Արշակյանը: 

2004-Վերաքննիչ դատարանը առանց բավարարման է թողել «Հոկտեմբերի 27»-ի գործով երեք ամբաստանյալների բողոքն ընդդեմ առաջին ատյանի դատարանի կայացրած վճռի՝ անփոփոխ թողնելով դատավճիռը: 

2007-Ստամբուլի «Ակոս» թերթի հրատարակչական խորհուրդը` թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությունից երեք օր անց, վերսկսել է աշխատանքները և թերթի նոր գլխավոր խմբագիր է նշանակել Էթիեն Մահչուբյանին:      
    
- թուրք ազգայնական Յասին Հայալը խոստովանել է, որ ինքն է հրահրել Ստամբուլի «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությունը: 

2014 —Կիևի Գրուշևյան փողոցում ընդհարման ժամանակ սպանվել է Եվրոմայդանի ակտիվիստ, Ուկրաինայի հերոս Սերգեյ Նիգոյանը:

2018-Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը երկարաժամկետ պայմանագիր է ստորագրել անգլիական «Արսենալ» ակումբի հետ:


2019-Մանվել Գրիգորյանը կրկին կալանավորվել և տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ:

2020-Սպանդանոցներ-անասնապահներ թնջուկը հանգուցալուծվել է կառավարության նոր սպանդանոցների կառուցման ճանապարհային քարտեզով, որը օրենքի ուժ մտնելու ժամկետ է սահմանել հուլիսի 1-ը։


ԱՇԽԱՐՀՈՒՄ

1561 –ծնվել է  անգլիացի փիլիսոփա, պատմաբան Ֆրենսիս Բեկոնը:

1666 —վախճանվել է Բաբուրիդների կայսրության փադիշահ, Թաջ-Մահալի ստեղծող Շահ-Դջահանը:

1573 —ծնվել է ֆլամանդրացի բարոկկոյի դարաշրջանի գեղանկարիչ և գծանկարիչ Սեբաստիան Վրանսկը:


1724 —Ռուսաստանում Պետրոս 1-ինը հրամանագիր է արձակել, ըստ որի  պետական ծառայողները պետք է իմանան օրենքները և կանոնները, և բացառել է դրանք չիմանալու հետևանքով դրանք չկատարելը և արդարանալը:


1788 - ծնվել է  անգլիացի բանաստեղծ Ջորջ Բայրոնը։

1796 —ծնվել է ռուս քիմիկոս, դեղագործ և ռուտենիում քիմիական էլեմենտի հայտնագործող Կարլ Կլաուսը:


1798 —վախճանվել է Վրաստանի թագավոր Իրակլի 2-րդը, որը Ռուսաստանի հետ կնքել էր Գեորգիևյան տրակտատը:


1879 —անգլո-զուլուսական պատերազմի ժամանակ տեղի է ունեցել ճակատամարտ Իզանդլվանիի մոտ:

1898 - ծնվել է  խորհրդային կինոռեժիսոր Սերգեյ Էյզենշտեյնը:


1901– վախճանվել է Մեծ Բրիտանիայի թագուհի Վիկտորիան:


1904 —ծնվել է խորհրդային մանկական գրող Արկադի Գայդարը (իսկական ազգանունը Գոլիկով):


1905– Սանկտ Պետերբուրգում սկսված գործադուլով սկսվել է ռուսական առաջին հեղափոխությունը: Այս օրը Ռուսաստանի պատմության մեջ մտել է «արյունոտ կիրակի» անվանմամբ:


1906 —ծնվել է ամերիկացի ֆանտաստ գրող Ռոբերտ Իրվին Հովարդը:


1908 - ծնվել է  խորհրդային ֆիզիկոս Լև Լանդաուն:

1944– Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան սկսել են Շինգլ գործողությունն ընդդեմ ֆաշիստական Գերմանիայի:

1946– Իրանի տարածքում քրդերը հռչակել են իրենց Մեհաբադյան հանրապետությունը, որը  կազմալուծվել է նույն թվականի դեկտեմբերին:

1969– ԽՍՀՄ զինված ուժերի սպա Վիկտոր Իլյինը Լեոնիդ Բրեժնևի վրա մահափորձ է իրականացրել Մոսկվայում:


1973 —ԱՄՆ-ի Գերագույն դատարանը օրինականացրել է աբորտները:

1980 —այլախոհ ակադեմիկոս Անդրեյ Սախարովը աքսորվել է Գորկի քաղաք: 

1993 - վախճանվել է ճապոնացի արձակագիր և դրամատուրգ Կոբո Աբեն:

2002 —դադարել է հերարձակվել ТВ-6 հեռուստաալիքը:

2005 —Հյուսիսային Կորեայի արտգործնախարար Կիմ Կե Գվանը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան դարձել է ատոմային տերություն:

2006 - Էվո Մորալեսը դարձել է Բոլիվիայի առաջին ծագումով բնիկ նախագահը։

Կ. Խաչիկյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular