ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ուզում էր կոնսերվատորիայում սովորել, բայց, ավաղ, բոլոր երազանքները կիսատ մնացին». Հունան Մանվել յանն անմահացել է սեպտեմբերի 28-ին Մատաղիս-Թալիշ հատվածում, տուն «վերադարձել»` հինգ ամիս անց. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ աշխույժ, խելացի երեխա էր։ Սպորտսմեն էր։ Բազմաթիվ մրցույթների է մասնակցել, անգամ Թուրքիայում, հաղթելով ադրբեջանցի մրցակցին, ծածանել է Հայաստանի դրոշը։ Զուգահեռ շատ լավ երգում էր, նվագում էր երաժշտական բոլոր հնարավոր գործիքներ՝ թառ, դհոլ, սինթեզ և այլն։ Փոքր տարիքում Արցախում տարբեր բեմականացումներում է խաղացել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Տիգրանուհին՝ Հունանի մայրիկը։ Հունանը ծնվել է Երևանում։ Մինչև ինը տարեկանն ընտանիքի հետ ապրել է մայրաքաղաքում, բայց, երբ ավագ եղբայրը մեկնել է Արցախ ծառայության, ընտանիքը տեղափոխվել է Մարտակերտ։ «Այնտեղ էինք ապրում։ Հունանն ինը տարեկանից հաճախել է Մարտակերտի դպրոց։ Դպրոցին զուգահեռ հաճախում էր սպորտի և երաժշտության։ Դպրոցական բոլոր առարկաներն էլ սիրում էր, շատ խելացի էր։ Չեմ կարող ասել, որ բացարձակ գերազանցիկ է եղել, բայց վատ էլ չէր սովորում։ Ընդունակ երեխա էր, բայց իր երազանքները սպորտի և երաժշտության հետ էին կապված։ Քոլեջում սովորեց, կարմիր դիպլոմով այն ավարտեց, մարզչի որակավորում ուներ, ծառայությունից վերադառնալուց հետո կարող էր մարզիչ աշխատել։ Բայց ուզում էր Կոնսերվատորիայում սովորել՝ երգեցողության բաժնում։ Ավաղ, բոլոր երազանքները կիսատ մնացին։ Երգը շատ էր սիրում։ Հայրենասիրական երգեր էր կատարում»։

2020 թվականի օգոստոսի 10-ին Հունանը զորակոչվել է ժամկետային ծառայության։ Կարանտինն անցկացրել է Մարտակերտում, այնուհետև տեղափոխվել է Դրմբոնի զորամաս։ «Շատ լավ էր տրամադրված ծառայությանը։ 2016 թվականի պատերազմից հետո տղաներիս ասացի՝ եկեք տեղափոխվենք Ռուսաստան։ Ապրիլ յան պատերազմի ժամանակ էլ ենք Արցախում եղել։ Երկու եղբայրներն էլ միաբերան հակադարձեցին՝ մենք ոչ մի տեղ չենք մեկնի, պիտի մնանք, մեր հողը պաշտպանենք։ Հունանս սիրով մեկնեց ծառայության։ Երբ պարզ դարձավ, որ պետք է Մարտակերտում ծառայի, ուրախ-ուրախ զանգեց՝ մա՛մ, ձեզ եմ մոտիկացել, մենք այդ ժամանակ Մարտակերտում էինք ապրում։ Բացի դա, փոքր տարիքից նա եղել է Երկրապահ կամավորականների շարքերում։ Բազմաթիվ ճամբարների է մասնակցել, եղել է ջոկատավար»։

Սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմի ժամանակ Հունանը եղել է Մատաղիս-Թալիշ հատվածում։ «Երբ այդ օրն առավոտյան յոթն անց տասը պատերազմն սկսվեց, Հունանը մի քանի րոպե հետո զանգեց. «Բարև, մա՛մ ջան, ո՞նց եք»։ Ասացի, որ մեզ մոտ ամեն ինչ կարգին է։ Ես էլ նույն հարցն իրեն տվեցի, բայց պատերազմի մասին ոչ մի խոսք չասացի, ուզում էի հասկանալ՝ կասի՞ պատերազմի մասին։ Բայց երեխես ոչինչ չհասցրեց ասել, կապն ընդհատվեց։ Իր հետ այլևս կապ չունեցանք։ Պատերազմի ժամանակ դա իր առաջին և վերջին զանգն էր»։

Օրեր շարունակ ընտանիքը լուր չի ունեցել Հունանից։ «Հոկտեմբերի 9-ին հեռուստացույցով հայտնեցին իր անուն-ազգանունը։ Այդ օրն իմացանք, որ զոհվել է։ Իր զոհվելու օր են նշել սեպտեմբերի 28-ը, որովհետև Մատաղիս-Թալիշը մինչև սեպտեմբերի 30-ն արդեն գրավված են եղել։ Մեզ ասացին, որ չորս օրերից՝ սեպտեմբերի 27, 28, 29, 30, մեկը պետք է նշեն որպես իր անմահանալու օր։ Եվ այդպես էլ նշվեց սեպտեմբերի 28-ը։ Հետո արդեն մեզ նաև փոխանցեցին, որ տղաս հրամանատարին փրկելուց է զոհվել»։

Հունանի «վերադարձը» տուն տևել է մոտ հինգ ամիս։ Մայրիկն ասում է՝ որդու մարմինը գտել են 2021 թվականի փետրվարի 18ին։ «Սկզբում ասում էին, թե գերի է ընկել։ Մենք հավատացինք, դիմեցինք Կարմիր խաչին, տարբեր կազմակերպությունների, որ իրեն գտնեինք գերության մեջ, բայց ապարդյուն։ Հետո արդեն արյուն հանձնեցինք, և ԴՆԹ հետազոտությամբ իրեն գտանք։ Բացի դա, տղաներ կան, որոնք տեսել են, թե նա ինչպես է զոհվել, ուղղակի մենք չէինք հավատում, քանի դեռ դին չէինք գտել»։

44-օրյա պատերազմում հոկտեմբերի 27ին վիրավորվել է նաև Հունանի եղբայրը, ով 15 տարի պայմանագրային զինծառայող է եղել Մարտակերտում։ Նա մասնակցել է նաև Քառօրյա պատերազմին։ Տիկին Տիգրանուհին նշում է՝ երկու որդիներն էլ հայրենասեր են եղել։

Հիմա տան անկյունում Հունանի նկարների կողքին նրա բազմաթիվ մեդալները, գավաթները ու պատվոգրերն են, որոնք հիշեցնում են սպորտսմեն տղայի մարզական հաջողությունների մասին։ Իսկ Հայաստանի սամբոյի ֆեդերացիան Հունանին սամբոյի Հայաստանի առաջնությունների 60 կգ քաշային կարգում հետմահու հռչակել է հավերժ չեմպիոն։

Ապրելու ուժի մասին։ «Թոռներս դարձան ուժ տվողը։ Երկու հրաշք աղջիկ ունենք։ Նրանք են մեզ ուժ տալիս։ Փոքր թոռնուհիս ամեն ինչով շատ նման է իր հորեղբորը»։

Հ. Գ. - Հունան Մանվելյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Եռաբլուրում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular