ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Համաշխարհային հացահատիկի պաշարները կկրճատվեն․ կանխատեսում

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Հացահատիկի միջազգային խորհուրդը (IGC) հացահատիկի համաշխարհային հաշվեկշռի խստացում է կանխատեսում առաջիկա հինգ տարիներին, այս մասին ասված է պահանջարկի և առաջարկի բազային միջնաժամկետ կանխատեսման մեջ։ Այսպիսով, եթե 2024/25 թվականներին հացահատիկի համաշխարհային փոխանցիկ պաշարները գնահատվել են 589 միլիոն տոննա, ապա 2025/26-ին դրանք, ըստ սպասումների, կաճեն մինչև 610 միլիոն տոննա, սակայն այնուհետև կնվազեն ընդհուպ մինչև 588 միլիոն տոննա՝ 2030/31 թվականներին, ինչը կլինի վերջին 20 տարվա ամենացածր մակարդակը։

«Հացահատիկի համաշխարհային պաշարների երեք տարվա անկումից հետո, կանխատեսվում է, որ դրանք 2025/26 թվականներին կաճեն 5%-ով՝ հասնելով եռամյա գագաթնակետին, հիմնականում արտահանողների կողմից պաշարների կուտակման շնորհիվ», - նշում են վերլուծաբանները: «Խորհրդի կանխատեսումները վկայում են համաշխարհային առաջարկի և մինչև 2030/31 թվականը հինգ տարվա ընթացքում առաջացած պահանջարկի նոր խստացման մասին: Չնայած ցանքատարածությունների աստիճանական աճին և միջին բերքատվության սպասվող բարելավմանը, արտադրության ցանկացած ընդլայնում կարող է բավականաչափ արագ չլինել աճող սպառմանը համընթաց քայլելու համար»:

Ինչ վերաբերում է ցորենին, ապա դրա համաշխարհային սպառումն առաջիկա 5 տարում կհասնի հաջորդական առավելագույն ցուցանիշների, ինչի հետևանքով այս հացահատիկի համաշխարհային առևտրի ծավալը 2024/25 թվականների 196 միլիոն տոննայից՝ 2030/31 թվականներին կբարձրանա մինչև ռեկորդային 224 միլիոն տոննայի, հայտնում է «Ագրոէքսպորտը»։ IGC-ի վերլուծաբանների խոսքով՝ առևտրի ընդլայնմանը կնպաստի Աֆրիկայում և Ասիայում ցորենի ներմուծման պահանջարկի աճը, թեև դա տեղի կունենա ոչ այնքան բարձր տեմպերով, որքան վերջին տարիներին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular