ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արտակարգ իրավիճակ՝ «Կինոյի տան»-ը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երբ Երևանում՝ Խանջյան փողոցում, շահագործման հանձնվեց ժողովրդին հայտնի «Կինոյի տան» 23-հարկանի շենքը, որը Վարդանանց 18/2 հասցեն է, շատ երևանցիներ բարի նախանձով էին նայում ու ցանկություն էին հայտնում, որպեսզի այդ շենքում իրենք տուն ունենան։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տևական ժամանակ է թե՛ շենքի բնակիչները, թե՛ Կինոգործիչների միությունը, թե՛ շենքում գործող ՍՊԸ-ների ու ընկերությունների աշխատակիցները չգիտեն՝ որ կառույցին դիմեն, որպեսզի շենքը փրկեն փլուզումից։

Այսօր՝ հունվարի 21-ին, ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն իրենց մտահոգությունն էին հայտնում՝ ասելով.

«Շաբաթներ շարունակ էս շենքը, որը հայտնի է Հայաստանի կինոգործիչների միություն՝ «Կինոյի տուն» անունով, նկուղային 2 հարկերում գործող ավտոկայանատեղիներում իսկական բարձիթողի վիճակ է ու պատճառը խմելու ջրի խողովակի վնասվել է։ Ում ասես չենք դիմել, նույնիսկ վարչապետի աշխատակազմ, թեպետ սա այն խնդիրը չէ, որ սրանով զբաղվի վարչապետը։ Բայց դե ստիպված տեսնելով, որ ո՛չ Երևանի քաղաքապետարանը, ո՛չ Կենտրոնի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը, ո՛չ «Վեոլիա ջուրը» չեն կարողանում հասկանալ մեզ ու շենքը փրկել փլուզումից, դրա համար դիմել ենք նաև կառավարություն, բայց հուսախաբ եղանք, քանի որ էնտեղից էլ մի ռեալ պատասխան չստացանք, և այդ ամենի արդյունքում խմելու ջրի խողովակի վնասված հատվածից ջուրը շարունակում է դուրս տալ՝ օր օրի ավելի թուլացնելով շենքի հիմքերը։

Հիմա խնդրում ենք պատասխանատուներին, որ քաղաքի սրտում կառուցված ու բավականին մարդաշատ վայրում գտնվող այս շենքը փրկեն ամեն պահի փլվելու վտանգից։

Ով է տեսել՝ 21-րդ դարում օրեր շարունակ չիմանաս, թե ով պետք է խնդիրը վերացնի։ Վճարումները կանոնավոր կատարում ենք, բայց փոխարենը ստանում ենք քար անտարբերություն»։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ «Վեոլիա ջուրը» պատրաստակամություն է հայտնել վթարը վերացնելու, սակայն դրա համար անհրաժեշտ է Երևանի քաղաքապետարանի թույլտվությունը, որպեսզի «Վեոլիա ջուրը» կատարի ճանապարհի քանդման աշխատանքներ, իսկ քաղաքապետարանից պատասխանել են, թե հիմա չենք կարող թույլտվություն տալ, քանի որ ասֆալտի գործարանը այս եղանակին չի աշխատում, հետո չենք կարողանալու ասֆալտ բերել ու փոսը փակել. լրիվ դարակազմիկ պատասխան, մի ամբողջ հսկայական շենքի հիմքերը ջրի դուրս գալու պատճառով վնասվում են, իսկ քաղաքապետարանը նման պատասխան է տվել։ Ու հետաքրքիր է՝ ինչքան պետք է բնակիչները սպասեն, որ ասֆալտի գործարանը սկսի աշխատել։

Ֆոտոլրագրողը հայտնում է՝ ավտոկայանատեղիում, որտեղ լցվում է խմելու ջուրը, պատերը բորբոսնել են ու նկուղային 2 հարկերի առաստաղներից ևս կաթում է ջուր։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular