ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լավրովն անցել է կոշտ զգուշացումների

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Կրեմլի պաշտոնական քարոզիչներ Սոլովյովի և Դուգինի՝ Հայաստանի հասցեին արված կոշտ հայտարարություններից հետո երեկ ոչ պակաս կոշտ հայտարարությունների է անցել նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Ճիշտ է՝ դիվանագիտական ձևակերպումներով, սակայն դրանից հարցի էությունը չի փոխվում։ Լավրովը հայտարարել է, թե Հայաստանի իշխանությունների կողմից Ռուսաստանին ուղղված «հիբրիդային սպառնալիքների» վերաբերյալ մեղադրանքները տարակուսանք են առաջացնում Մոսկվայում։ Ասուլիսում լրագրողներից մեկը նշել է, որ ՀՀ իշխանությունների հակաեկեղեցական արշավը մեծ մասամբ ներկայացվում է որպես Ռուսաստանից բխող «հիբրիդային սպառնալիքների» դեմ պայքար։ Լավրովը պատասխանել է, որ Ռուսաստանը ցավով է հետևում Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ տեղի ունեցող զարգացումներին։ Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ վերջերս թե՛ վարչապետը, թե՛ ԱԺ խոսնակը չեն հերքել, որ Հայաստանի դեմ ուղղված «հիբրիդային սպառնալիքները» իբր բխում են նաև Ռուսաստանի կողմից։ «Հայտարարությունները տարակուսանք են առաջացնում։

ԵՄ-ի հետ մերձեցումը անհետևանք չի անցնում։ Հենց ԵՄ-ն է անընդհատ պնդում «Ռուսաստանից բխող հիբրիդային սպառնալիքների» մասին։ ԵՄ-ն փող է տալիս դրա համար․ վերջերս խոսվեց 15 մլն եվրոյի մասին։ Կասկած չունեմ, որ Բրյուսելի բյուրոկրատիան կստիպի մեր հայ բարեկամներին հատուցել այդ տրանշի յուրաքանչյուր ցենտի համար», — նշել է ՌԴ արտգործնախարարը։ Նա անդրադարձել է նաև ԵՄ—ԵԱՏՄ դիլեմային՝ նշելով, թե այդ հարցերը բազմիցս քննարկել է իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

«Եվրասիական տնտեսական միության և Եվրոպական միության գործունեության սկզբունքներին քիչ թե շատ ծանոթ յուրաքանչյուրի համար ակնհայտ է, որ անհնար է անցնել Եվրամիության չափանիշներին՝ մնալով ԵԱՏՄ անդամ։ Դա մեկ անգամ չէ, որ մեր փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը պարզաբանել է իր հայ գործընկերոջ հետ շփումներում», — ասել է Լավրովը։

Նրա խոսքով՝ դա տեխնիկապես ուղղակի հնարավոր չէ։ Եվ անհամատեղելի է ոչ միայն այն պատճառով, որ առևտրում, ներդրումներում առկա նորմերը տարբեր են, այլև որ Բրյուսելը համառորեն առաջ է տանում Հայաստանի նորմատիվային բազան՝ ըստ իր չափանիշների։ Ռուսաստանի արտգործնախարարի այս հայտարարությունները բավական լուրջ են, և հայկական կողմը պետք է առավելագույն զսպվածություն ու զգուշավորություն դրսևորի։

Տաթևիկ Մուրադյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular