ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ …Նուտելլա մածուկ

ՖՈՏՈ

Նուտելլան քաղցր շոկոլադե-ֆունդուկային մածուկ է, որը հայտնի է ամբողջ աշխարհում: Այն քսվում է հացի, նրբաբլիթների, վաֆլիների վրա, ինչպես նաև օգտագործվում է աղանդերների և թխվածքաբլիթների մեջ: Նուտելլան մածուկ է՝ սփրեդ, որը պատրաստվում է ֆունդուկից՝ (անտառային ընկույզ կամ տխիլ), կակաոյից, շաքարից և բուսական յուղից: Արտադրվում է իտալական Ferrero ընկերության կողմից: Այն ուտելու ամենատարածված ձևը նախաճաշին հացի վրա քսելն է։ Նուտելլան չի պարունակում արհեստական ​​գունանյութեր կամ կոնսերվանտներ, և փոխարենը՝  նրա մեկ տուփը պարունակում է տասնյակներով ընկույզ։

Իսկ ինչպե՞ս է առաջացել Նուտելլան:

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո կակաոն շատ թանկ էր և սակավ: 1940–ականներին Իտալացի հրուշակագործ Պիետրո Ֆերերոն որոշեց «շատացնել» շոկոլադը նրան ավելացնելով աղացած անտառային ընկույզ, որը առատ էր Պիեմոնտի շրջանում: 1946 թվականին ներկայացվեց Pasta Gianduja-ն (կոշտ շոկոլադե-ֆուննդուկային սալիկը): Իսկ 1951 թվականին դրա ավելի մեղմ տարբերակը Supercrema անվամբ: 1964 թվականին էլ Պիետրոյի որդին՝ Միշել Ֆերերոն, կատարելագործեց բաղադրատոմսը և արտադրանքին տվեց նոր անուն՝ Nutella («nut»–ը իտալերեն «ընկույզն» է + իտալերեն -ella վերջածանցը): Այդ պահից սկսած էլ Նուտելլան սկսեց նվաճել աշխարհը:

Ներկայումս  Նուտելլան վաճառվում է ավելի քան 160 երկրներում։ Ընդ որում բաղադրատոմսը տարբեր երկրներում փոքր-ինչ տարբերվում է՝ համապատասխանեցվում է տեղական ճաշակին։ Անգամ Նուտելլայի համաշխարհային օր կա, որը նշվում է փետրվարի 5-ին։  Ferrero ընկերությունն էլ աշխարհում անտառային ընկույզի ամենամեծ գնորդներից մեկն է։

Իսկ ինչո՞ւ է Նուտելլան այդքան հայտնի դարձել։ Բանն այն է, որ նա

ունի նուրբ ու համասեռ կառուցվածք, առկա է շոկոլադի և ընկույզի կատարյալ համադրություն, ունի  բազմակողմանիություն (հարմար է նախաճաշի, աղանդերի և թխվածքաբլիթների համար), ունի ուժեղ ապրանքանիշ և ճանաչելի համ:

Nutella-ն Հայաստանում հայտնվել է որպես ներմուծվող ապրանք՝ համաշխարհային բրենդի տարածման շրջանակում։ 1990-ականներին՝ Խորհրդային Միության փլուզումից հետո Հայաստան սկսել են ներմուծվել արևմտյան մթերքներ։ Nutella-ն առաջին անգամ հայտնվել է 1990-ականների կեսերին, բայց հիմնականում վաճառվել է կոմիսիոն խանութներում, փոքր մասնագիտացված մթերային կետերում, ձեռքից՝  արտագնա աշխատանքից կամ արտասահմանից վերադարձողների միջոցով։ Այդ տարիներին այն համարվում էր թանկ և «էլիտար» քաղցրավենիք։ Նուտելլան  տարածում և ճանաչում է ձեռք բերել միայն 2000-ականներին, երբ ներմուծումը դարձել է ավելի կայուն և սկսվել է վաճառվել մեծ սուպերմարկետներում։ Այն աստիճանաբար մտել է ընտանիքների առօրյա որպես նախաճաշի քաղցրավենիք,

երեխաների սիրելի մթերք, տոնական սեղանի հավելում։ Հայ սպառողները այն կապում են «եվրոպական որակի» և «իտալական համի» հետ։ Ներկայումս

Nutella-ն արդեն լայնորեն ճանաչված բրենդ է Հայաստանում։ Այն վաճառվում է տարբեր չափերով և տարբեր երկրներում արտադրված տարբերակներով (հիմնականում Եվրոպական), օգտագործվում է ոչ միայն տանը, այլ նաև

սրճարաններում, փանքեյքներում, կրեպներում, տորթերի և դեսերտների մեջ։

Հայկական շուկայում հայտնվել են նաև Նուտելլայի տեղական և տարածաշրջանային նմանակներ, սակայն Nutella-ն է շարունակում մնալ «օրիգինալի» խորհրդանիշը։

Հետաքրքիր է այն, որ Հայաստանում ուտելի մածուկները հաճախ կոչում են պարզապես «նուտելլա», նույնիսկ երբ խոսքը այլ բրենդի մածուկի մասին է։

Այն նաև դարձել է երեխաների ու դեռահասների մշակութային հիշողության մաս՝ նախաճաշ, դպրոց, հյուրասիրություն։ Իսկ մեծ սերունդի համար էլ Nutella-ն մնացել է որպես առաջին «արտասահմանյան քաղցրավենիքի» հիշողություն։

Կ.Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular