ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առաջին ղարաբաղյան պատերազմի ժամանակ հայկական զինված խմբավորումները ջախջախել են Ստեփանակերտում գտնվող ադրբեջանական ՕՄՕՆ-ի հենակետը. պատմության այս օրը (21 հունվար)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Հոլլանդիա՝ Գրկախառնությունների օր, Դոմինիկյան հանրապետություն՝ Սուրբ Ալտագրասիի օր, Ռուսաստան՝ Ինժիներական զորքերի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1864- Երևանի և Թիֆլիսի միջև հաստատվել է հեռախոսային կապ:

1872 - վախճանվել է  բանաստեղծ Պետրոս Դուրյանը:

1878- ծնվել է նշանավոր բանաստեղծ Վահան Թեքեյանը:

1887 –ծնվել է բանաստեղծ, հրապարակախոս, թարգմանիչ Հակոբ Անտոնյանը:

1916 - վախճանվել է հանրահայտ  բժիշկ Հրանտ Հայրամեն:

1919 –հայ-վրացական պատերազմի ժամանակ Լոուտոնը բրիտանական թագուհու անունից պահանջել է հայկական իշխանությունից դադարեցնել ռազմական գործողությունները և սպասել հրահանգների Թիֆլիսում գտնվող բրիտանական շտաբից, որը ընդունվել է հայկական կողմից:

1921– Հայաստանում վերացվել են քաղաքացիական աստիճանները և դասերը, և սահմանվել է մեկ ընդհանուր կոչում` Հայաստանի քաղաքացի:

1921- ստեղծվել է ՀԽՍՀ Ժողտնտխորհուրդը:

1938 - ծնվել է  կենդանաբան Ֆելիքս Դանիելյանը:

1938 - ծնվել է  տնտեսագետ Գևորգ Եղիազարյանը:

1950 - ծնվել է  դերասան Վլադիմիր Եպիսկոպոսյանը:

1960 - ծնվել է  հայազգի ռուսաստանցի դերասան Դմիտրի Խառատյանը:

1967 – ծնվել է  շախմատիստ, գրոսմայստեր, Թուրինի 37-րդ համաշխարհային օլիմպիադայի հաղթող Արտաշես Մինասյանը:

1978 - ծնվել է  քանդակագործ Արփինե Քեթցյանը:

1989 – ծնվել է ճանաչված ֆուտբոլիստ, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը:

1992 – Առաջին ղարաբաղյան պատերազմի ժամանակ հայկական զինված խմբավորումները ջախջախել են Ստեփանակերտում գտնվող ադրբեջանական ՕՄՕՆ-ի հենակետը, կենդանի մնացածները փախել են Աղդամի ուղղությամբ:

1999-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Հաիթիի հետ:

2006-Ստամբուլի դատարանը որոշում է կայացրել կարճել աշխարհահռչակ գրող և հրապարակախոս Օրհան Փամուկի գործը, որը մեղադրվել էր «թուրքերի ազգային ինքնությունը վիրավորելու» մեջ:

2007-Էջմիածնում և աշխարհի բոլոր եկեղեցիներում հոգեհանգստի արարողություն է տեղի ունեցել ի հիշատակ «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի, որը  սպանվել էր Ստամբուլում:

2008- մեկնարկել է փետրվարի 19-ին կայանալիք նախագահական ընտրությունների թեկնածուների քարոզարշավը:

2017-տեղի է ունեցել «Ելք» դաշինքի առաջին համաժողովը:

2019-«Հինգերոդ ալիք» հեռուստաընկերությունը հեռարձակել է «Գործ N° մարտի 1» փաստավավերագրական ֆիլմը, որը ըստ ՀԱԿ-ի ադամների  մեղադրյալ Քոչարյանի պատվերով է նկարահանվել:

2020-Քաշքշուկ է տեղի ունեցել Ազգային ժողովում. խորհրդարանում կրքերը բորբոքվել են երեք տառով բառի հիշատակմամբ հայտարարությունից հետո։ Արման Բաբաջանյանը պահանջել է ներողություն խնդրել խայտառակության համար, Գևորգ Պետրոսյանը և ևս 3 ԲՀԿ-ական մեկ օրով զրկվել են նիստերի դահլիճ մուտք գործելու իրավունքից։

2021- 30 տարուց ավելի Արցախի թեմի առաջնորդ հանդիսացող Պարգև սրբազանը ազատվել է թեմի առաջնորդի պաշտոնից և նշանակվել է հատուկ հանձարարություններով հայրապետական նվիրակ։ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը դարձել է Արցախի թեմի առաջնորդ ազատելով Հայաստանի Զինված Ուժերի հոգևոր առաջնորդի պաշտոնից։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1338 —ծնվել է Վալուաների դինաստիայի ֆրանսիայի թագավոր Կարլ 5-րդ Իմաստունը:

1506 – Հռոմի Պապ Հուլիոս 2-րդի նախաձեռնությամբ ստեղծվել է Վատիկանի զինված ուժերի գլխավոր մաս կազմող շվեյցարական գվարդիան:

1609 –վախճանվել է  ֆրանսիացի պատմագիր Ժոզեֆ Սկալիգերը:

1743 —ծնվել է ամերիկացի գուտարար, ԱՄՆ-ում առաջին շոգեքարշ ստեղծող Ջոն Ֆիտչը:

1774 –վախճանվել է Օսմանյան կայսրության սուլթան Մուստաֆա 3-րդը:

1775 —Մոսկվայի Բոլոտնի հրապարակում մահապատժի է ենթարկվել խռովարար Եմելյան Պուգաչովը:

1789– վախճանվել է ֆրանսիացի մատերիալիստ փիլիսոփա, աթեիստ, գիտական աթեիզմի հիմնադիրը Փոլ Անրի Հոլբախը:

1793 – Մեծ ֆրանսիական հեղափոխության ժամանակ դատարանի վճռով գիլյոտինով մահապատժի է ենթարկվել ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս 16-րդը ազգի ազատության և պետության ընդանուր անվտանգության դեմ դավադրություն կազմակերպելու մեղադրանքով:

1854 – Ատլանտյան օվկիանոսում իռլանդական Լամբեյ կղզու մոտ վթարի է ենթարկվել անգլիական RMS Tayleur նավը, ինչի հետևանքով զոհվել է 362 մարդ:

1855 —ծնվել է ամերիկացի գյուտարար, հրազենի նախագծող Ջոն Բրաունինգը:

1906 - ծնվել է  բալետի խորհրդային արտիստ և բալետ-մայստեր Իգոր Մոիսեևը:

1924 - վախճանվել է  Խորհրդային Միության հիմնադիր Վլադիմիր Լենինը:

1925 —Ճապոնիան ճանաչել է ԽՍՀՄ-ը և ճապոնական զորքերը լքել են Հեռավոր Արևելքը:

1941 - ծնվել է  իսպանացի տենոր Պլասիդո Դոմինգոն:

1950 - վախճանվել է  անգլիացի գրող Ջորջ Օրվելը:

1954 —ԱՄՆ-ում ջուր է իջեցվել աշխարհում առաջին ատոմային սուզանավը՝ «Նաուտիլիուսը»:

1961 - Ֆրի Սթեյթ երկրամասում հանքախորշի փլուզման հետևանքով կենդանի թաղվել են 435 հանքափորներ:

1976 — «Կոնկորդ» ինքնաթիռը իրականացրել է իր առաջին կոմերցիոն թռիչքը Լոնդոնից Բահրեյն:

1977 —Իտալիայում թույլատրել են աբորտները:

1968 – սկսվել են Կխեշանի պաշարման մարտերը, որոնք եղել են վիետնամա-ամերիկյան պատերազմի ամենանշանավոր մարտերը:

2024- ռուս-ուկրաինական հակամարտության ժամանակ հրետանային գնդակոծման է ենթարկվել ռուսների կողմից վերհսկվող Դոնեցկ քաղաքի շուկան, որի արդյունքում  28 մարդ է զոհվել, եղել են վիրավորներ:

2025– Թուրքիայի Բոլու պրովինցիայի Կարտակլայա բարձրլեռնային հագստավայրի Grand Kartal հյուրանոցում տեղի է ունեցել հրդեհ, որի արդյունքում զոհվել են 78, վնասվածքներ ստացել 51 մարդ:

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular