ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԵՄ–ԵԱՏՄ երկընտրանքի գինը․ Լավրովի կոշտ ազդակներն ու Արման Աբովյանի գնահատականը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հունվարի 20-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձավ նաև Հայաստանին՝ հստակ ձևակերպելով այն սահմանափակումները, որոնք, նրա գնահատմամբ, անհնար են դարձնում Եվրոպական միության հետ սերտ ինտեգրումը՝ միաժամանակ պահպանելով անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը։ Լավրովը նշեց, որ Հայաստանի հետ բազմիցս քննարկել է ԵՄ-ի հետ համագործակցության թեման, սակայն այդ ուղին տեխնիկապես անհամատեղելի է ԵԱՏՄ-ի հետ, քանի որ Բրյուսելը պահանջում է իր նորմատիվ ակտերի լիարժեք համապատասխանեցում, որոնք ներառում են նաև հակառուսական պատժամիջոցների կիրառում։ Նրա խոսքով՝ նույնիսկ տրամադրվող ֆինանսական միջոցները պայմանական են և ենթադրում են յուրաքանչյուր դրամի դիմաց պարտադիր հաշվետվողականություն ու փոխհատուցում աշխատանքով, ինչը գործնականում դժվար իրագործելի է։

ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծեց, որ ԵՄ ստանդարտներին անցնելը՝ առանց ԵԱՏՄ-ից դուրս գալու, տեխնիկապես անհնար է ոչ միայն առևտրի և ներդրումների տարբեր կարգավորումների պատճառով, այլև այն պատճառով, որ ԵՄ չափանիշները ենթադրում են արտաքին քաղաքականության ամբողջական համընկնում, ներառյալ հակառուսական դիրքորոշումները։ Նրա համոզմամբ՝ նման մերձեցումը չի կարող անցնել առանց հետևանքների։ Լավրովը նաև անդրադարձավ ընտրական գործընթացների շուրջ հնարավոր ռիսկերին՝ հիշեցնելով եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասի հայտարարությունները «մոլդովական սցենարի» մասին։ ՌԴ ԱԳ նախարարը նշեց, որ եթե նման դիտարկումներ հնչում են բաց տեքստով, ապա դրանք պետք է լուրջ քննարկման առարկա դառնան հայ հասարակության համար՝ հաշվի առնելով Մոլդովայում արձանագրված կոպիտ ընտրակեղծիքների նախադեպը, երբ իշխանությունը ձևավորվեց երկրի սահմաններից դուրս իրականացված մանիպուլյացիաների հաշվին։ Այս ֆոնին ԵՄ-ի հետ մերձեցումը Հայաստանի իշխանությունները դարձրել են ներքաղաքական օրակարգի առանցքային գործիքներից մեկը՝ հասարակության որոշ շերտերի համակրանքը շահելու նպատակով։ Սակայն ԵԱՏՄ-ն տարբեր մակարդակներով բազմիցս ակնարկել է երկակի խաղերի վտանգների մասին։ Այս թեմայով Փաստ-ը զրուցել է քաղաքագետ, ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանի հետ, ով իշխանության վարած քաղաքականությունը գնահատում է որպես աբսուրդային։

«Ըստ երևույթին՝ ունենք մի իրավիճակ, երբ Հայաստանի ապագան ԵԱՏՄ–ԵՄ այս անպտուղ բանավեճի մեջ զոհաբերվում է ներկա իշխանության կյանքը երկարաձգելու համար։ Գոյություն ունի ընդամենը երեք աշխարհաքաղաքական կենտրոն, որոնք հետաքրքրված են, որ այս իշխանությունը վերարտադրվի։ Դա այսպես կոչված Եվրոպան է, Միացյալ Նահանգներն ու թուրք–ադրբեջանական տանդեմը։ Թուրքերը և ադրբեջանցիները առավել քան հետաքրքրված են և անելու են ամեն ինչ դրա համար։ Ինչ վերաբերում է ԵՄ–ԵԱՏՄ հարաբերակցությանը, բավական է նայել Հայաստանի արտահանման ու ներմուծման ուղղությունները։ Այն պարագայում, երբ ոչ ոք Հայաստանի ձեռքը չի բռնում, օրինակ նույն ԵՄ-ի հետ իրական տնտեսական համագործակցություն ձևավորելու համար»,– ընդգծում է Աբովյանը։

Նրա խոսքով՝ Եվրասիական տնտեսական միությունը անորոշ ժամանակ չի սպասելու, մինչև Հայաստանը կկայացնի իր վերջնական որոշումը։ «ԵԱՏՄ-ից կարող են պարզապես ասել հաջողություն։ Այդ դեպքում տնտեսական կոլապսը անխուսափելի է։ Սա ակնհայտ է, եթե նայենք Մոլդովայի օրինակին։ Ըստ էության՝ Հայաստանը հայտարարել է մի կուրս, որը տանում է մի կազմակերպության անդամակցության, որի ապագան նվազագույնը մոտակա ժամանակահատվածում չափազանց մշուշոտ է։ Փաստ չէ, որ Եվրոպական միությունը կմնա այն տեսքով, որով այսօր այն ներկայացվում է Հայաստանին»,– ասում է նա։

Արման Աբովյանի գնահատմամբ՝ իշխանությունը ԵՄ-ի հետ այս խաղերը օգտագործում է ոչ թե պետական ռազմավարական շահերից ելնելով, այլ աշխարհաքաղաքական ինչ-որ երաշխիքներ ստանալու՝ սեփական վերարտադրությունը ապահովելու համար՝ Հայաստանը վերածելով հակաեվրասիական և հակառուսական հենակետի։

«Սա վտանգավոր ուղի է, որովհետև այն չունի տնտեսական, անվտանգային և ինստիտուցիոնալ հստակ հաշվարկներ։ Երբ քաղաքականությունը կառուցվում է ոչ թե իրատեսության, այլ ներքաղաքական հաշվարկների վրա, դրա գինը միշտ վճարում է պետությունը»,– եզրափակում է Աբովյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular