ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արագածոտնի մարզում հայտնաբերվել է կեղծ օղիների և կոնյակների շշալցման և իրացման դեպք

ԻՐԱՎՈՒՆՔ

ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արագածոտնի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արագածոտնի մարզի բնակիչ 43-ամյա Արամ Ա․-ն զբաղվում է ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ՝ ձեռք է բերում տարբեր տեսակի կեղծ օղիներ, որոնք վաճառում է տարբեր անձանց և տնտեսվարողների:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քրեական ոստիկանների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել, որ Արամ Ա․-ն կեղծ օղիները ձեռք է բերել Արարատի մարզի բնակիչներ 23-ամյա Արման  Վ․-ից և 48-ամյա Կարեն Վ․-ից, ովքեր, ըստ նույն տեղեկությունների, տևական ժամանակ է, որ Նոր Խարբերդ գյուղի տներից մեկում իրականացնում են մեծ քանակությամբ կեղծ օղու և կոնյակի շշալցում, որոնք կնիքում են կեղծ ակցիզային դրոշմապիտակներով և շուկայականից անհամեմատ էժան իրացնում։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ հունվարի 14-ին Արամ Ա․-ն հայտնաբերվել, հանցագործություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել և իր վարած «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվել է Արագածոտնի մարզային քրեական վարչություն, ում անձնական խուզարկությամբ ոչինչ չի հայտնաբերվել, սակայն նա հայտնել է, որ իր վարած ավտոմեքենայում առկա է ընդհանուր մոտ 100 շիշ «Արխանգելսկայա», «Սերեբրոմ», «Ստումբրաս», «Ֆինլանդիա» և «Սենատոր» տեսակի կեղծ օղիներ, որոնք 1400-1600 դրամ գումարով ձեռք է բերել Արման Վ․-ից և Կարեն Վ․-ից, որոնք պետք է վաճառեր 2000-2500 դրամով, բացի այդ՝ իր բնակության հասցեում ևս առկա են մոտ 200 շիշ նմանատիպ կեղծ օղիներ:Ֆոտոլրագրողի տեղեկություններով քրեական ոստիկանների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում հունվարի 14-ին Մասիս քաղաքից Արման Վ․-ն և Կարեն Վ․-ն նույնպես հանցանք կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել և տեղափոխվել է Արագածոտնի մարզային քրեական վարչություն։Դեպքի փաստով կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քրեական վարչություն։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular