ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀԵՐԹԱԿԱՆ ՆՈՐՈՒՅԹԸ վարորդների համար. Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Ճանապարհային ոստիկանության տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված իրավախախտումների գործերով կայացված որոշումների վերաբերյալ ծանուցումները կարճ (SMS) հաղորդագրությունների միջոցով ստանալու համակարգում գրանցվելու համար, 1041 կարճ համարին հաղորդագրություն ուղարկելուց բացի, 2017 թվականի հունիսի 24-ից կգործի նաև Հայաստանի Հանրապետության ոստիկանության պաշտոնական www.police.am կայքի միջոցով գրանցվելու եղանակը:

Կայքի միջոցով համակարգում գրանցվելու համար անհրաժեշտ է մուտք գործել www.police.am կայքի «ՃՈ ծանուցում SMS-ով» բաժինը (բաժինը ակտիվ կլինի հունիսի 24-ից), որտեղ «Հեռախոսահամար» դաշտում մուտքագրել այն հեռախոսահամարը, որին հետագայում ցանկանում եք ստանալ ծանուցումները, և սեղմել «Ստանալ կոդը» կոճակը: Դրանից հետո տվյալ հեռախոսահամարին կարճ (SMS) հաղորդագրության միջոցով կուղարկվի հաստատման կոդ, որն անհրաժեշտ է մուտքագրել «Հաստատման կոդ» դաշտում և սեղմել «Գրանցվել» կոճակը:

Այնուհետև համապատասխան դաշտերում անհրաժեշտ է լրացնել տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագրի սերիա-համարը և հաշվառման համարանիշը:

Եթե ուղարկված տվյալները ճիշտ են և հաշվառման վկայագրի սերիա-համար և հաշվառման համարանիշ տվյալների զույգն իրականում առկա է Ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային ռեգիստրում, ապա անձը կստանա կարճ (SMS) հաղորդագրություն այն մասին, որ նշված տրանսպորտային միջոցով կատարված իրավախախտումների գործերով կայացված որոշումների վերաբերյալ ծանուցումները կուղարկվեն կարճ (SMS) հաղորդագրության միջոցով:

Եթե ուղարկված տվյալները ճիշտ չեն և հաշվառման վկայագրի սերիա-համար և հաշվառման համարանիշ տվյալների զույգն առկա չէ Ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային ռեգիստրում, ապա անձը կստանա համապատասխան բովանդակությամբ պատասխան կարճ (SMS) հաղորդագրություն: Անձը հնարավորություն ունի հեռացնելու արդեն իսկ գրանցված հեռախոսահամարը՝ «Դադարեցնել գրանցումը» դաշտում մուտքագրելով տվյալների նույն եռյակը (հեռախոսահամար, տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագրի սերիա-համարը և հաշվառման համարանիշը):

Կայքում հեռախոսահամարը գրանցելը և ծանուցումներն ստանալն անվճար են: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular