ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հնդկաստանը պատասխանում է Ադրբեջանի սադրանքներին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նախօրեին Հնդկաստանի Նագպուր քաղաքում տեղի է ունեցել Pinaka համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի համար նախատեսված հրթիռների առաջին խմբաքանակի՝ Հայաստան առաքման հանդիսավոր արարողությունը։ Նագպուր քաղաքում գործող Solar Defence and Aerospace Limited ընկերության արտադրած կառավարվող հրթիռների հեռահարությունը 70 կիլոմետր է։ Հնդկական մամուլի տեղեկություններով՝ Pinaka համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի առաքումը Հայաստան իրականացվել է 2023–2024 թվականներին։ Հայաստանը Հնդկաստանի հետ համաձայնագիր էր ստորագրել մատակարարման վերաբերյալ, ինչը ներառում էր կառավարվող հրթիռների և այլ պաշտպանական սարքավորումների արտահանում։ Հայաստանի կողմից Հնդկաստանում զենքի գնման ծավալը հասել է 600 մլն դոլարի։

Հայաստան զենքի առաքումը ազդարարող արարողությանը ներկա է եղել Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհը։ Դիմելով ներկաներին՝ նախարարը նշել է, որ սպառազինության առաքումը Հայաստան «շրջադարձային պահ է Հնդկաստանի ռազմական արդյունաբերության համար, որը փորձում է դուրս գալ սպառազինության միջազգային շուկա»։ Կարելի է տարօրինակ համարել, որ հրթիռների առաքման գործընթացն իրականացվում է մեծ արարողությամբ, մամուլի ակտիվ լուսաբանմամբ, նախարարի մասնակցությամբ, բայց սա Հնդկաստանի կողմից ազդակ ու արձագանք է Ադրբեջանի վարած քաղաքականությանը։

Հունվարի 16-ին Բաքվի նախաձեռնող խմբի կազմակերպմամբ Ադրբեջանում անցկացվել է միջազգային համաժողով՝ «Ռասիզմ և բռնություն սիկհերի և այլ ազգային փոքրամասնությունների նկատմամբ Հնդկաստանում. ժամանակակից իրականություն» թեմայով, որը նվիրված էր Հնդկաստանի կառավարության կողմից էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ, իբր, կիրառվող բռնաճնշողական քաղաքականությանը։ Ալիևի վարչակազմի միջոցառմանը մասնակցել են տարբեր երկրներից հրավիրված սիկհեր։ Հիշեցնենք, Հայաստանին աջակցելու համար Ադրբեջանը նաև խրախուսում էր հակաֆրանսիական տարբեր ակցիաներ, և սա էլ դրա շարունակությունն է։ Հնդկաստանն էլ պատասխանում է բացահայտ կերպով՝ Հայաստան զինամթերք արտահանելով։

Սոնա Մուրադյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular