ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բաքուն պահանջել է Բելոռուսին արտահանձնել բլոգեր Լապշինին  և Բելառուսի դատախազությունը բավարարել է այդ պահանջը. պատմության այս օրը (20 հունվար)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Պինգվինների մասին տեղեկացվածության համաշխարհային օր, ԱՄՆ՝ Ինագուրացիայի օր, Ադրբեջան՝ Սգի օր, Դաղստան՝ Հանրապետության ստեղծման օր, Լատվիա՝ Բարրիկադների պաշտպանների հիշատակի օր, Ղրիմ՝ Հանրապետության օր, Իսպանիա՝ Տամբորրադա:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1780- հիմնադրվել է Նոր Նախիջեւանի վարժարանը:

1919 –ծնվել է գրող, բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանը:

1924 –ծնվել է արվեստաբան Մանյա Ղազարյանը:

1933- բացվել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնը իր առաջին ներկայացմամբ՝ Ալեքսանդր Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայի բեմադրությամբ:

1945 –ծնվել է գրականագետ Սամվել Մուրադյանը:

1966 –վախճանվել է բանաստեղծ, արձակագիր, լրագրող Վահան Արամունին:

1952 – ծնվել է ռուս ճանաչված երգչուհի Իրինա Ալեգրովան, որի հայրը եղել է հայ։

1975 - առաջին ահաբեկչական գործողությունն է իրականացրել ԱՍԱԼԱ-ն, որն է պայթյուն Եկեղեցիների համաշխարհային խորհրդի շտաբ-բնակարանում:

1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Հունաստանի հետ:

1993– Արցախյան առաջին պատերազմի ժամանակ ավարտվել է ԼՂՀ Ասկերանի, Շահումյանի, Մարտակերտի, Մարտունիի և Հադրութի շրջանների ուղղություններով հայկական զինված ուժերի խոշորածավալ հարձակումները և տեղի է ունեցել մարտական գործողությունների հիմնական թատերաբեմ Մարտակերտի ռազմաճակատում հակառակորդի հարձակման կասեցումը։

1994 - Արցախյան առաջին պատերազմի ժամանակ ադրբեջանական բանակի 3 բրիգադներից 2-ը ճեղքել են Քարվաճառի ռազմաճակատի պաշտպանությունը և գրավել Քարվաճառի շրջանի 14 բնակավայր, դուրս գալով Մարտակերտ-Քարվաճառ ավտոմայրուղի:

2006-Համաշխարհային բանկը 5 միլիոն դոլար է հատկացնել Հայաստան թռչնագրիպի ներթափանցումը կանխարգելելուն ուղղված աշխատանքներին:

2009- Երևանում հանդիսավոր արարողությամբ բացվել է բանաստեղծուհի, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանը:

2010- տեղի է ունեցել  Piazza Grande հյուրանոցի բացումը Երևանում:

2017-Բաքուն պահանջել է Բելոռուսին արտահանձնել բլոգեր Լապշինին  և Բելառուսի դատախազությունը բավարարել է այդ պահանջը: 

2018 –վախճանվել է հասարակական, քաղաքական գործիչ Սարգիս Հացպանյանը:

2020-Կառավարության դիմաց սպանդանոցների դեմ բողոքող գյուղացիները մի քանի րոպեով փակել են Նալբանդյան փողոցը, այնուհետև Տիգրան Մեծի պողոտան:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

250 —հռոմեական կայսր Դեցիուսը հրաման է արձակել հետապնդել քրիստոնյաներին և մահապատժի է ենթարկել Հռոմի պապ Ֆաբիանին:

1265 —Լեստերի 6-րդ գրաֆ Սիմոն դե Մոնֆորը հավաքել է առաջին անգլիական խորհրդարանը:

1752– իտալացի քանադակագործ Լուիջի Վանվիտելլիի գլխավորությամբ սկսվել է Եվրոպայի ամենած կառույցներից մեկի` Կազերտյան պալատի շինարությունը:

1775 –ծնվել է ֆրանսիացի ֆիզիկոս, մաթեմատիկոս Անդրե Մարի Ամպերը:

1841 —բրիտանական բանակը օկուպացրել է Հոնգկոնգը:

1892 —կայացել է առաջին բասկետբոլային հանդիպումը (ԱՄՆ, Մասսաչուսետց նահանգ, քաղաք Սպրինգֆիլդ):

1893 — Լոնդոնի Թագավորական ինստիտուտում Ջեյմս Դյուարը ցուցադրել է հեղուկ գազերի պահպանման անոթը:

1920 –ծնվել է  իտալացի կինոռեժիսոր Ֆեդերիկո Ֆելինին:

1921 —ընդունվել է Թուրքիայի առաջին սահմանադրությունը, որով Թուրքիան հայտարարվել է աշխարհիկ և ազգային պետություն:

1944 —Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ բրիտանական ռազմաօդային ուժերը ավելի քան  2300 տոննա ռումբ են նետել Բեռլինի վրա:

1946– ծնվել է ամերիկացի նշանավոր կինոռեժիսոր Դեյվիդ Լինչը։

1973 – վախճանվել է Կանաչ հրվանդանի կղզիների ազգային-ազատագրական շարժման գործիչ Համիլկար Կաբրալը:

1976 —տեղի է ունեցել լիվանցի-քրիտոնյաների մասսայական սպանդ Դեմուր քաղաքում:

1983 –վախճանվել է  բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Գարինչան:

1984– վախճանվել է ծագումով գերմանացի, ամերիկացի լողորդ, օլիմպիական խաղերի հնգակի չեմպիոն, նաև դերասան Ջոննի Վայսմյուլլերը, որը Տարզանին մարմնավորած ամենահայտնի դերասաններից մեկն է։

1990- Բաքու են մտցվել խորհրդային զորքեր հակակոմունիստական Ազգային ճակատի կողմից իշխանության զավթումը կանխելու նպատակով, արդյունքում զոհվել է  133 մարդ և վրավորվել ավելի քան 800-ը:

2018 —Սիրիայի հյուսիսում Թուրքիան սկսել է իր «Ձիթապտղի ճյուղ» ռազմական օպերացիան:

2021- ԱՄՆ—ում տեղի է ունեցել  երկրի 46–րդ նախագահի՝ Ջո Բայդենի երդման արարողությունը։

2021 —կայացել է ԱՄՆ 46–րդ նախագահ Ջո Բայդենի ինագուրացիան:

Կ. Խաչիկյան

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular