Իսրայելական բանակը ոչնչացրել է «Հըզբոլլահի» օբյեկտներ հարավային Լիբանանում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻսրայելի ռազմաօդային ուժերն ավիահարվածներ են հասցրել զինյալ «Հըզբոլլահ» խմբավորման ռազմական ենթակառուցվածքներին հարավային Լիբանանի մի քանի շրջաններում։
Ըստ հրեական պաշտպանության բանակի՝ նպատակակետերի թվում են եղել ռազմական ճամբարները, որոնք կազմակերպության կողմից օգտագործվում են զինյալների մարզման և ահաբեկչական հարձակումներ պլանավորելու ու իրականացնելու համար, զենքի պահեստները մի քանի ռազմական օբյեկտներում, նաև հրթիռային կայաններն ու ռազմական շենքերը, որոնք «Հըզբոլլահի» կողմից օգտագործվում են իսրայելական ուժերի և իսրայելցի քաղաքացիական անձանց դեմ «գործողությունների» նախապատրաստման համար։
««Հըզբոլլահ» ահաբեկչական կազմակերպության գործունեությունը այս օբյեկտներում խախտում է Իսրայելի և Լիբանանի միջև կնքված համաձայնագրերը», - ընդգծել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտարարության մեջ։