Ուկրաինան հրաժարվել է գերմանական անօդաչու թռչող սարքերից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինան հրաժարվել է գերմանական հարձակողական անօդաչու թռչող սարքերի նոր պատվերներից։ «Հելսինգի HX-2» անօդաչու թռչող սարքերից հրաժարվում են մարտադաշտում հայտնաբերված թերության պատճառով, հաղորդել է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։
HX-2 ֆլագմանային հարձակողական ԱԹՍ-ն թռիչքի հետ կապված խնդիրներ է ունեցել փորձարկումների ժամանակ։ Մոդելը, որը պետք է ներառեր արհեստական բանականության բաղադրիչներ, որոնք նախատեսված էին անօդաչու թռչող սարքերի կառավարմանը նպաստելու համար, չի ունեցել այս գործիքներից մի քանիսը։
Երեք աղբյուրների համաձայն՝ Helsing-ի անօդաչու թռչող սարքերը առաջնագծի մոտ տուժել են էլեկտրոնային պատերազմի խցանումներից, որոնք բազմիցս խափանել են օպերատորների հետ կապը։
2024 թվականին Helsing-ը պայմանագիր է կնքել ուկրաինական ընկերության հետ համատեղ արտադրված 4000 հարձակողական անօդաչու թռչող սարքերի մատակարարման վերաբերյալ։