Առաջարկվում է հունվարի 27-ը սահմանել հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր և ոչ աշխատանքային. Ռուբինյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ«Առաջարկվում է հունվարի 27-ը սահմանել որպես հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր և սահմանել ոչ աշխատանքային օր: Օրենքն ուժի մեջ կմտնի անմիջապես»,- ԱԺ նիստում ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:
Թե ինչու է ընտրվել հենց հունվարի 27-ը՝ Ռուբինյանն ասաց. «Հաշվի առնելով, որ անհրաժեշտ է նման օր ունենալ, որպեսզի հիշատակենք բոլոր ժամանակներում հայրենիքի պաշտպանության համար զոհվածներին, հաշվի առնելով նաև վերջին տարիների իրադարձությունները, այն զոհերը, որ մենք ունեցել ենք, հաշվի առնելով նաև հաստատված խաղաղությունը և այն փաստը, որ զոհերին հիատակելու լավագույն ձևը խաղաղ և բարեկեցիկ ապրելն է, կարծում ենք, որ եկել է ժամանակը նման օր սահմանելու: Ինչու ենք ընտրել հունվարի 27-ը, մի պարզ պատճառով, չենք ուզել ընտրել որևէ օր, որը որևէ մեկ ռազմական իրադարձության հետ է կապված, հետևաբար անհրաժեշտություն էր առաջացել ընտրել օր, որը կապ չունի որևէ կոնկրետ իրադարձության հետ, մենք ընտրեցինք հենց այդ օրը, որովհետև հաջորդ օրը Բանակի օրն է, այսպիսով՝ մենք հունվարի 27-ին կխոնարհվենք հայրենիքի պաշտպանության համար զոհվածների առաջ, իսկ հաջորդ օրը որպես շարունակվող կյանքի խորհրդանիշ կտոնենք Բանակի օրը»: