ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հղի կնոջը դանակահարած ամուսինը նույն կերպ է վարվել նաև իր կնոջը փրկող տաքսու վարորդի հետ. մանրամասներ

ԻՐԱՎՈՒՆՔ

SHAMSHYAN.com-ը հունվարի 2-ին ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Արարատի մարզում տեղի ունեցած արտառոց միջադեպի մասին, երբ ամուսինը սուր կտրող-ծակող առարկայով վնասվածքներ էր պատճառել հղի կնոջը։

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում մարմնական վնասվածքներ պատճառելու հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, իսկ ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային վարչության ծառայողները՝ վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանի գլխավորությամբ ստացված օպերատիվ տեղեկություններով պարզել են դեպքի հետ կապված որոշ հանգամանքներ։

Այդ օրը՝ ժամը 18:55-ի սահմաններում, «Արտաշատ» բժշկական կենտրոն է տեղափոխվել կտրած-ծակած վերքեր ախտորոշմամբ Արարատի մարզի բնակիչ 24-ամյա Ռաֆիկ Հ.-ն, ում վիճակը բժիշկները գնահատել են ծանր։ Իսկ ժամը 18:50-ի սահմաններում պարանոցի և որովայնի շրջանում կտրած-ծակած վնասվածք ախտորոշմամբ «Մասիս» բժշկական կենտրոն է տեղափոխվել Արարատի մարզի բնակիչ 25-ամյա Նուշիկ Ա.-ն, ով այնուհետև տեղափոխվել է Երևան՝ «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ էլ պարզվել է, որ նա ստացել է «պարանոցի և ձեռքերի շրջանի կտրած-ծակած վերքեր» վնասվածքներ։

 

Տեղում պարզվել է նաև, որ Նուշիկ Ա.-ն 6 ամսական հղի է։

 

Պարզվել է, որ վիրավորներից Ռաֆիկ Հ.-ն էլ ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը։

 

Մինչ բժիշկները պայքարում էին 2 վիրավորների կյանքի համար, Արարատի քրեական ոստիկանները պարզել են, որ Նուշիկ Ա.-ին դանակահարել է նրա ամուսինը՝ Արարատի մարզի բնակիչ 27-ամյա Հրահատ Ա.-ն, Երևան-Երասխ ավտոճանապարհի «Ադանա» ռեստորանային համալիրի հարևանությամբ՝ Ռաֆիկ Հ.-ի կողմից վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայում, և երբ Ռաֆիկ Հ.-ն տեսել է, թե ինչպես է ամուսինը դանակահարում կնոջը, փորձել է հանդարտեցնել, սակայն ինքը նույնպես դանակի հարվածներ է ստացել, իսկ Հրահատ Ա.-ն այնուհետև դիմել է փախուստի։

 

SHAMSHYAN.com ահազանգած վիրավորների հարազատները նշում էին, որ մինչև այժմ տեղյակ չեն՝ արդյոք իրավապահները հայտնաբերել ու ձերբակալել են Հրահատ Ա.-ին, թե ոչ։

 

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունվարի 2-ին արտառոց դեպք էր տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային քրեական վարչությունում հերթական օպերատիվ տեղեկություններն էին ստացվել, որ Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհին՝ «Ադանա» ռեստորանային համալիրի հարևանությամբ, դանակահարություն է տեղի ունեցել և կա վիրավոր։

 

Նշված վայր էին ժամանել Արարատի մարզային քրեական ոստիկանները՝ վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանի գլխավորությամբ։

 

Տեղում պարզվել էր, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի էին և նշված վայրից դանակահարված վիճակում հիվանդանոց էր տեղափոխվել հղի կին։

 

Քրեական ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերել էին «Opel» մակնիշի ավտոմեքենա, որի վրա և դրսում կային արնանման հետքեր։

 

Դեպքի մասին քրեական ոստիկանները տեղեկությունը փոխանցել էին ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից հիվանդանոց էր մեկնել քննչական խումբը՝ վարչության պետ Տիգրան Շոխոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

 

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել էր քրեական վարույթ։

 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ քրեական ոստիկանները պարզել էին, որ հղի կնոջը հայտնաբերված «Opel»-ի մեջ դանակահարել էր ամուսինը և ձեռնարկում էին անհրաժեշտ միջոցառումներ՝ նրան և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ, ինչպես նաև ճշտում էին կասկածյալի և վիրավորի ինքնությունը։

 

Լուսանկարները ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular