ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հուշագիր. խաղաղության գինը և մոլորեցման քաղաքականությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մինչ Հայաստանի իշխանությունները հերթական զիջումները փորձում են հանրությանը ներկայացնել որպես «խաղաղության» ճանապարհ, տարածաշրջանային իրականությունը խոսում է լրիվ հակառակի մասին։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բաց տեքստով հայտարարում է, որ ժամանակակից աշխարհում գերակշռում է ուժը, և այդ տրամաբանությամբ Ադրբեջանը ոչ միայն չի թուլացնում, այլ ընդհակառակը՝ հետևողականորեն մեծացնում է իր ռազմական բյուջեն։ Հայաստանի դեպքում պատկերն ամբողջովին այլ է․ պաշտոնական Երևանը կրճատում է պաշտպանական ծախսերը՝ հույսը դնելով խոստումների և միջնորդավորված երաշխիքների վրա։ Միևնույն ժամանակ Բաքվում ակտիվորեն քննարկվում է Հայաստանում ադրբեջանցիների բնակեցման հարցը, որը ներկայացվում է որպես ապագա օրակարգի մաս։ Այս ֆոնին հասարակության դժգոհությունն առավել քան հասկանալի է։

Մարդիկ հարց են տալիս՝ ինչու իշխանությունները չեն խոսում Հայաստանի օկուպացված տարածքների մասին, ինչու չեն բարձրաձայնում ռազմագերիների խնդիրը, այն դեպքում, երբ վարչապետը դեռ 2021 թվականին խոստանում էր, թե այդ հարցերը լուծվելու են «ընդամենը մի քանի ամսում»։ Միջազգային հարաբերությունների այսպիսի փլուզման պայմաններում ավելի ու ավելի հաճախ է հնչում մի հիմնարար հարց․ ինչո՞ւ պետք է գործող վարչապետը կրկին վերարտադրվի իշխանության մեջ։ Ավելի շատ զիջումներ իրականացնելու համար։ Ավելի խորացնելու համար այն գործընթացը, որն արդեն իսկ վտանգում է երկրի տարածքային ամբողջականությունը։

Իշխանությունները փաստացի չեն էլ թաքցնում, որ քննարկվում են նոր զիջումներ Ադրբեջանին․ հրապարակային դաշտում շրջանառվում են Տավուշի մարզի և Տիգրանաշենի տարածքների վերաբերյալ խոսակցություններ, իսկ մասնագետները նշում են, որ նման քննարկումներ արդեն իսկ եղել են իշխող կուսակցության ներսում։ Այս ընդհանուր պատկերի մեջ կարևոր են նաև այն գնահատականները, որոնք հնչում են նախկին պաշտոնյաների և քաղաքական գործիչների կողմից։

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը իր հրապարակումներում մանրամասն անդրադարձել է Թուրքիայի և Ադրբեջանի վարած քաղաքականության իրական նպատակներին։ Նրա գնահատմամբ՝ Թուրքիան մշտապես հայտարարում է, որ Հայաստանը համաձայնել է Զանգեզուրի միջանցքի գաղափարին և հստակ պայման է դնում, որ հայ–թուրքական հարաբերությունների կարգավորումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե Հայաստանը իր գործողություններով բավարարի Ադրբեջանի պահանջները։

Աբովյանը ուշադրություն է հրավիրում նաև այն հանգամանքի վրա, որ հենց Թուրքիայում է սկսվել և պետական մակարդակով խթանվում «Արևմտյան Ադրբեջան» կոչվող կեղծ նախագծի գաղափարական ձևավորումը։ Նա հիշեցնում է, որ Արցախում հայ կանանց և երեխաների սպանություններին մասնակցել են թուրքական հատուկջոկատայինները, որ Շուշիի Ղազանչեցոց տաճարի ռմբակոծությունն իրականացվել է թուրքական ինքնաթիռի կողմից, իսկ ռազմական գործողությունների ընդհանուր ղեկավարումը կատարվել է Թուրքիայի գլխավոր շտաբի անմիջական մասնակցությամբ։ Այս ամենի քաղաքական գնահատականը, ըստ նրա, տարիներ առաջ տվել է նաև Թուրքիայի նախագահը՝ հայերին անվանելով «Օսմանյան սրի մնացորդներ»։ Այս ամբողջ շղթան միավորվում է մեկ ընդհանուր նախագծի մեջ՝ Մեծ Թուրանի գաղափարի, որտեղ Հայաստանը սկզբունքորեն տեղ չունի։

Այդ տրամաբանության մեջ թուրք–ադրբեջանական տանդեմի կողմից Հայաստանի գործող իշխանությանը աջակցությունը հնարավոր է միայն մեկ դեպքում՝ եթե այդ իշխանության քայլերը համընկնում են Թուրքիայի ռազմաքաղաքական ծրագրերին, խնդիրներին և դոկտրինային։ Եվ հենց այստեղ է, ըստ Աբովյանի, հիմնական վտանգը․ Թուրքիան աջակցելու է միայն այն իշխանական ճարտարապետությանը Հայաստանում, որը նպաստում է երկրի ապամոնտաժմանը կամ առնվազն նրա կտրուկ թուլացմանը։

Այսպիսով, «խաղաղության» մասին բարձրաձայնվող հուշագրերն ու հայտարարությունները իրականում ավելի շատ հիշեցնում են մոլորեցման քաղաքականություն։ Երբ զիջումները ներկայացվում են որպես ձեռքբերում, իսկ անվտանգային ռիսկերն անտեսվում են, հասարակությունն իրավացիորեն հարցնում է՝ ո՞րն է այդ խաղաղության իրական գինը և ում հաշվին է այն վճարվելու։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular