ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գեղարքունիքի զորամասերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով 15 զինվոր է զոհվել․ պատմության այս օրը (19 հունվար)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Հրանտ Դինքի հիշատակի օր, Իսլանդիա՝ Ամուսինների օր, Բելոռուս՝ Փրկարար ծառայության աշխատողների օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1901 –ծնվել է  հայ խորհրդային ինժեներ, մեխանիկ Լևոն Եվանգուլյանցը:

1910 –ծնվել է արձակագիր  Հրաչյա Քոչարը:

1920- Անտանտի Գերագույն խորհուրդը փաստացի ճանաչել է Հայաստանի անկախությունը:

1922 – ծնվել է ծագումով հայ, լեհ նշանավոր կինոռեժիսոր, դրամատուրգ Եժի Կավալերովիչը:

1987– ծնվել է ֆուտբոլիստ, հարձակվող Էդգար Մանուչարյանը:

1990 –վախճանվել է ՀՀ ազգային հերոս Մովսես Գորգիսյանը:

2001-Տիգրան Նաղդալյանը նշանակվել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ:

2002 –վախճանվել է ռեժիսոր, բեմադրիչ Կիմ Արզումանյանը:

2005-Հռոմի Հովհաննես Պողոս Երկրորդ պապը բացել և օծել է Հայ Առաքելական եկեղեցու առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորչի արձանը, որը տեղադրվել է Վատիկանի Սբ. Պետրոս տաճարի արտաքին պատի մոտ: 

2007-Ստամբուլում հրազենից սպանվել է պոլսահայ նշանավոր լրագրող, «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը:

2010-«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը դատարանի վճռով 2008 թվականի հետընտրական իրադարձությունների կապակցությամբ դատապարտվել է 7 տարվա ազատազրկման:

2012-Ֆրանսիական Սենատի իրավական հարցերով հանձնաժողովը 23 կողմ, 9 դեմ ձայների հարաբերակցությամբ մերժել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը` պնդելով, թե այն հակասում է Ֆրանսիայի սահմանադրությանը։

2015- «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում մահացել է Գյումրու Ավետիսյանների սպանդը վերապրած 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը։ 

2018-Սերժ Սարգսյանն առաջարկել է Արմեն Սարգսյանի թեկնածությունը ՀՀ 4-րդ նախագահի պաշտոնում:

2021- Արցախում քաղաքացիները փակել են Դրմբոնի խաչմերուկը, այդպիսով փորձելով արգելել ադրբեջանցիների տեղաշարժը ներկայիս Արցախի տարածքով:

2023- գիշերը Գեղարքունիքի զորամասերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով 15 զինվոր է զոհվել։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

379 —կայսր Գրիցիանը իր զորահրամանատար Ֆեոդոսիային տվել է Օգոստոսի կոչում և նշանակել Հռոմեական կայսրության արևելյան մասի կառավարիչ:

532 —Նիկայի ապստամբության ճնշումից հետո մահապատժի են ենթարկվել ապստամբների կողմից կայսր հռչակված Ֆլավիոս Հիպատիոսը և նրա եղբայր Ֆլավիոս Պոմպեոսը և նրանց մարմինները նետվել են Մարմարի ծովը:

1601– ծնվել է իտալացի ուշ բարոկո ժամանակաշրջանի նկարիչ Գվիդո Գանյաչին:

649 —40-օրյա շրջափակումից հետո չինական Տան դինաստիայի բանակը գրավել է Կուչա քաղաք-պետությունը և վերահսկողություն սահմանել ամբողջ Տարիմյան հարթավայրի վրա:

1127 —քոչվոր չժուրչժենները գերեվարել են Չինաստանի կայսրին:

1419 —Անգլիայի և Ֆրանսիայի միջև ընթացած 100-ամյա պատերազմի ժամանակ անգլիացի թագավոր Հենրիխ 5-րդը շրջապատել է Ռուան քաղաքը, որով իսկ ավարտվել է Նորմանդիայի օկուպացիան:

1482 —սկսվել է Էլմինա (Սան-Ժորժի-դա-Մինա) ամրոցի շինարարությունը, որը Աֆրիկայում Սահարայից հարավ ընկած տարածքի առաջին պորտուգալական ամրոցն է եղել:

1493 —Արագոնի թագավոր Ֆերդինանդ 2-րդը և Ֆրանսիայի թագավոր Կարլ 8-րդը կնքել են Բարսելոնյան պայմանագիրը, ըստ որի ֆրանսիան հետ է վերադարձրել Արագոնին Ռուսսիլոն կոմսությունը և Սարդինիան:

1649 —Քվեբեկում տեղի է ունեցել առաջին մահապատիժը Կանադայում (մահապատժի է ենթարկվել 16-ամյա աղջիկ գողության մեղադրանքով):

1736 –ծնվել շոտլանդացի գյուտարար է  Ջեյմս Վատտը:

1798 –վախճանվել է  ֆրանսիացի փիլիսոփա Օգյուստ Կոնտեն:

1809 –ծնվել է ամերիկացի արձակագիր, բանաստեղծ Էդգար Պոն:

1825 —էզրա Դագգետը արտոնագրել է սննդամթերքի պահպանման համար ստեղծված պահածոյի տուփը:

1839 –ծնվել է ֆրանսիացի նկարիչ Պոլ Սեզանը:

1847 —մեքսիկացիները սպանել են Նյու-Մեքսիկոյի առաջին ամերիկացի գուբերնատոր Չարլզ Բենտին:

1853– տեղի է ունեցել Ջուզեպպե Վերդիի «Տրուբադուր» օպերայի առաջնախաղը:

1865– ծնվել է ռուս նկարիչ գրաֆիկայի վարպետ Վալենտին Սերովը:

1963- հեռուստատեսությամբ տեղի է ունեցել The Beatles խմբի առաջին ելույթը:

1966– Ինդիրա Գանդին դարձել է Հնդկաստանի վարչապետ:

1899 —Մեծ Բրիտանիան և Եգիպտոսը համատեղ վերահսկողություն են հաստատել Սուեզի ջրանցքի վրա:

1915-Ջորջ Կլոդը արտոնագրել է նեոնային լամպերով ստեղծված իր գովազդային հայտարարությունը:

1938 —ամերիկյան «General Motors» ընկերությունը աշխարհում առաջին անգամ սկսել է սերիական արտադրել դիզելային շարժիչներ:

1991– Սադդամ Հուսեյնի հրամանով մոտ 816 000 տոննա նավթ է լցվել Պարսից ծոց:

1992-Հարավային Օսիայի բնակիչների 99 %-ը հանրաքվեում կողմ են արտահայտվել Վրաստանից անկախանալուն:

1995 —ռուս-չեչենական պատերազմի ժամանակ ռուսական զորքերը Գրոզնիում գրավել են նախագահական պալատը:

2001-Ավստրալիայում արտոնագրվել է վիրտուալ սեքսով զբաղվելու համար ստեղծված ռոբոտը:

2011 —Ռուսաստանում առաջին անգամ քրեական գործ է հարուցվել համացանցի օգտատերի նկատմամբ արտոնագրային իրավունքները խախտելու մեղադրանքով:

Կ. Խաչիկյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular