Խոշոր հրդեհ առևտրի կենտրոնում․ զոհվել է առնվազն 3 մարդ, կան վիրավորներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՇաբաթ օրը երեկոյան Պակիստանի ամենամեծ հարավային քաղաքում՝ Կարաչիում, բազմահարկ առևտրի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել, որի հետևանքով առնվազն երեք մարդ զոհվել է, իսկ մոտ տասը հոգի վնասվածքներ է ստացել, հաղորդում է Associated Press-ը։
Հրշեջներն ու փրկարարները ժամանել են «Գուլ Պլազա» առևտրի կենտրոն տեղական ժամանակով մոտ ժամը 22:00-ին՝ հրդեհի մասին ստացված հաղորդագրություններից հետո, հայտնել են ոստիկանության և փրկարար ծառայության ներկայացուցիչները։
Տեղական լրատվամիջոցների տվյալներով, խանութների մեծ մասը փակվել էր կամ վաճառողները արդեն հեռացել էին, երբ բռնկվել է հրդեհը և արագ տարածվել։ Հրդեհի պատճառը դեռևս հայտնի չէ։
Հետաքննություն է իրականացվում։