Ես չեմ դադարի պայքարել, մինչև հայ գերիներն ազատ չարձակվեն. ԱՄՆ կոնգրեսական
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԵս ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումն Ադրբեջանում տարիներ շարունակ գերությունից հետո, գրել է ամերիկացի կոնգրեսական Ֆրենկ Փալոնը X-ում։
«ԱՄՆ Պետդեպարտամենտը պետք է ավելի եռանդուն աշխատի մնացած գերիների ազատ արձակումն ապահովելու համար, և ես չեմ դադարի պայքարել, մինչև նրանք ազատ չարձակվեն», - նշել է կոնգրեսականը:
Հիշեցնենք, որ հունվարի 14-ին Ադրբեջանում գերության մեջ գտնվող Գեւորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը եւ Վագիֆ Խաչատրյանը Հակարի կամրջով վերադարձվել են Հայաստան: