ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանում կայացել է  բազմամարդ հավաք-երթ ընդդեմ պարտադիր կուտակայինի. պատմության այս օրը (18 հունվար)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-չկան

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1899 – ծնվել է թատերագետ, գրականագետ Վահրամ Թերզիբաշյանը:

1906 –ծնվել է  երաժշտագետ Աշոտ Սաթյանը:

1935 - ծնվել է  վիրաբույժ-ուռուցքաբան Փարավոն Ադամյանը:

1954– ծնվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր և «Սայաթ-Նովա» մշակութային միության ղեկավար, բանահավաք, մանկավարժ Թովմաս Պողոսյանը:

1990- հայ-ադրբեջանական պատերազմական գործողությունների ընթացքում հայկական զինված ջոկատները գրավել են ադրբեջանական գյուղ-էսկլավ Քյարքին:

1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Բուլղարիայի հետ:

1992– հիմնվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:

2001- Ֆրանսիական սենատը  միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

2005-Հայ խաղապահների 46 հոգուց բաղկացած զորախումբը մեկնել է Քուվեյթ, որտեղ մի քանի օր դասընթացներ անցնելուց հետո տեղափոխվել է Իրաք: 

2008-Բուլղարիայի խորհրդարանը մերժել է ընդդիմադիր պատգամավորների ներկայացրած չորս նախագծերը, որոնցով առաջարկվում էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը:         

- Հանրային հեռուստատեսության եթերում կայացել է  Շուշի - Բեթղեհեմ հեռուստակամուրջը, հեռուստակամուրջի նախնական արդյունքներով, ներդրումային ծրագրերի փաթեթի եւ հանգանակությունների գումարային ծավալը կազմել է շուրջ 5.7 միլիոն դոլար։ Ստացվել են նաև Շուշիում ներդրումներ կատարելու գործնական առաջարկներ։

2014-Երևանում կայացել է  բազմամարդ հավաք-երթ ընդդեմ պարտադիր կուտակայինի:

2021- Արսեն Թորոսյանը ազատվել է առողջապահության նախարարի պաշտոնից և նշանակվել վարչապետի աշխատակազմի ղեկավար, առողջապահության նախարար է նշանակվել Անահիտ Ավանեսյանը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

52 մ.թ.ա. — Ապպիևյան ճանապարհին հռոմեացի քաղաքական գործիչ Պուբլիոս Կլավդիոս Պլուտարքոսը սպանվել է Միլոնա Պապպիանի զինված ստրուկների հետ ընդհարման արդյունքում:

1535– իսպանացի կոնկիստադոր Ֆրանցիսկո Պիսարոն հիմնել է Պերուի ներկայիս մայրաքաղաք Լիման:

1654 —կայացել է  Պերեյասլավյան ռադան, որի ժամանակ որոշում է ընդունվել Զապորոժյեի զորքերի տարածքները միավորել Ռուսական թագավորության հետ:

1677 —վախճանվել է հոլլանդացի գործիչ, Քեյփթաունի հիմնադիր Յան վան Ռիբբեկը: 1689 — ծնվել է ֆրանսիացի գրող և փիլիսոփա Շարլ Լուի դե Մոնտեսքյուն:

1778– անգլիացի ծովագնաց Ջեյմս Կուկը հայտնաբերել է  Հավայան կղզիները և անվանել այն Սանդվիչի կղզիներ:

1871 —Փարիզի մոտ գտնվող Վերսալյան պալատում ֆրանսիացիների կողմից պարտությամբ ավարտված ֆրանս-պրուսական պատերազմի արդյունքում հայտարարվել է Գերմանական կայսրության ստեղծումը:

1884 –վախճանվել է ժառանգականության մասին տեսության հիմնադիր Գրեգոր Մենդելը:

1919– սկսվել է Փարիզի խաղաղության վեհաժողովը, որի ժամանակ ստորագրվել են Առաջին համաշխարհային պատերազմի խաղաղության պայմանագրերը:

1926 —ԽՍՀՄ-ում էկրան է բարձրացել ««Պոտյոմկին» զրահանավը» կինոնկարը:

1936– վախճանվել է անգլիացի հայտնի գրող, բանաստեղծ և արձակագիր Ռադյարդ Կիպլինգը, որը հայտնի է դարձել «Ջունգլիների գիրքը» երկով, որի հիման վրա էլ նկարահանվել է «Մաուգլի» մուլտֆիլմը:

1942 —Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ սկսվել է Վյազմայի օդա-դեսանտային օպերացիան:

1943 – Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Խորհրդային զորքերին հաջողվել է ճեղքել Լենինգրադի բլոկադան՝ շրջափակումը:

1955– ծնվել է ամերիկացի ճանաչված դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր և երաժիշտ, Օսկարի դափնեկիր Քևին Քոսթները:

1962 —ծնվել է վրացի ռուսաստանի երգչուհի Թամարա Գվարցիտելին:

1982 – վախճանվել է չինացի ականավոր պատմաբան, մարդաբանական մասնագետ և ազգագրագետ Հոան Խիանֆանը:

1983 —տեղի է ունեցել միջին հեռահարության ամերիկյան  «Պերշինգ» հրթիռների Արևելյան և Կենտրոնական Եվրոպայում տեղակայումը, որը բերել է Սառը Պատերազմի նոր ալիքի զարգացման:

2012 —Վիքիպեդիան մեկ օրով փակել է իր անգլիալեզու կայքի մուտքը որպես բողոքի նշան ԱՄՆ-ում քննարկվող  համացանցային ծովահենության դեմ պայքարի օրենքի նախագծի:

Կ.Խաչիկյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular