ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի ԳԽ հրամանագրով ստեղծվել են Երևանի, Կիրովականի և Լենինականի օկրուգները․ պատմության այս օրը (17 հունվար)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-չկան

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1791 –ծնվել է  ֆրանսիացի հայագետ Անտուան Ժան Սեն-Մարտենը:

1820- Թեհրանից վերադառնալիս Էջմիածին է ժամանել Ա. Ս. Գրիբոյեդովը (մնացել է մինչև հունվարի 19-ը):

1894– ծնվել է բանաստեղծ, դրամատուրգ, գրականագետ, թարգմանիչ և պրոֆեսոր Տիգրան Հախումյանը:

1917 - ծնվել է   արձակագիր, թատերագետ, թարգմանիչ Իսահակ Ալավերդյանը:

1919- Հայաստանի և Վրաստանի միջև  կնքվել է չեզոք գոտի ստեղծելու համաձայնագիր, որը ենթարկվելու է անգլիական գեներալ-նահանգապետին:

1921 - ծնվել է բժիշկ, վնասվածքաբան-օրթոպեդ Սեպուհ Թումյանը:

1924 - ծնվել է   գծանկարիչ Ռաֆայել Նանուշյանը:

1930- Երևանում բացվել է Գրողների տունը:

1939- անց է կացվել համամիութենական մարդահամար, ըստ որի Հայաստանի բնակչությունը կազմել է 1 մլն 282 հազար մարդ, որից 1 մլն 62 հազարը  հայ, 130 900-ը  ադրբեջանցի, 51 400-ը ռուս, 20 500-ը քուրդ: Երևանն ունեցել է 200 031 բնակիչ:

1952- Հայաստանի ԳԽ հրամանագրով ստեղծվել են Երևանի, Կիրովականի և Լենինականի օկրուգները:

1979- սկսվել է համամիութենական հերթական մարդահամարը:

1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Մեքսիկայի և Արգենտինայի հետ:

2001-Եվրոպայի խորհրդի նախարարների պատվիրակների կոմիտեի նիստը միաձայն որոշում է կայացրել Հայաստանի և Ադրբեջանի ԵԽ լիիրավ անդամակցության վերաբերյալ:

2005- ուժի մեջ է մտել Երևանի քաղաքապետարանի որոշումը փողոցային առևտուրն արգելելու մասին, որի կիրառումն  ամանորյա տոների կապակցությամբ մայրաքաղաքի որոշ փողոցներում ժամանակավորապես հետաձգվել էր: 

2006-Իրաքում գրոհայինների կողմից շուրջ 130 օր պատանդ պահված կիպրոսահայ Կարապետ Ջեքերջյանը վերադարձել է Նիկոսիա:

2007- ամերիկյան Կոնգրեսի շենքում՝ Կապիտոլիումում ցուցադրվելու է «Ճչացողները»  փաստավավերագրական ֆիլմը, որը պատմում է ինչպես Մեծ եղեռնի, այնպես էլ աշխարհում տեղի ունեցած մյուս ցեղասպանությունների մասին:

2008- վախճանվել է Hay FM ռադիոկայանի հիմնադիրներից մեկը հանդիսացող, Հայաստանի հանրային հեռուստատեսության «Բարի ախորժակ» հաղորդման վարող Սեդրակ Դավիդյանը (DJ Սեդրակը):

- իր տան մոտ անհայտ անձանց կողմից ծեծի է ենթարկվել գրող եւ հրապարակախոս Ռոբերտ Կարայանը:

2014- Հայաստանում ռուսական ռազմակայանում բացի կործանիչներից ստեղծվել է Ми-24П, Ми-8МТ, Ми-8СМВ ուղղաթիռների էսկադրա:

2015- Երևանի կենտրոնում ծեծի է ենթարկվել քաղաքացիական ակտիվիստ Վիլեն Գաբրիելյանը, ով սոցիալական ցանցերում ներկայանում էր «Նավակ ճոճողը» անունով։

2017-Ծառուկյանը բացել է իր «քաղաքական գործունեության փակված էջը» և հատարարել, որ ձևավորելով լայն դաշինք մասնակցելու է առաջիկա ընտրություններին:

2020-Երևանի Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վնասվածքով։

2023- շրջափակված Արցախում սկսվում է սննդամթերքի կտրոնների տրամադրումը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

395 – Հռոմեական կայսրությունից բաժանվել է Բյուզանդական կայսրությունը:

1462 —պորտուգալացի նավագնաց Դիեգո Ալֆոնսոն Ատլանտիկ օվկիանոսում հայտնաբերել է Սանտու-Անտան (Կաբո-Վերդե) կղզին:

1562 —ուժի մեջ է մտել Սեն-ժերմենյան վճիռը, որը պաշտոնապես ճանաչում է հուգենոտների իրավունքը Ֆրանսիայի տարածքի նկատմամբ:

1706 –ծնվել է ամերիկացի քաղաքական գործիչ Բենջամին Ֆրանկլինը:

1773 —նավապետ Ջեյմս Կուկի բրտանական Resolution նավը դարձել է առաջին նավը, որը հատել է Հյուսիսային բևեռային շրջանը:

1820 –ծնվել է  անգլիացի գրող և պոետ Էնն Բրոնտեն:

1860 –վախճանվել է ֆրանսիացի նկարիչ Դոմինիկ Էնգր:

1863- ծնվել է   ռուս դերասան, ռեժիսոր Կոնստանտին Ստանիսլավսկին:

1899 - ծնվել է   ամերիկացի մաֆիոզի Ալֆոնս Գաբրիել Կապոնեն:

1912 —նորվեգացի բևեռաքույց Ռաուլ Ամուդսենից մեկ ամիս անց բրիտանացի ճանապարհորդ Ռոբերտ Սքոթը հասել է Հարավային բևեռ:

1913 - Ռայմոն Պուանկարեն դարձել է Ֆրանսիայի նախագահ:

1920 —Խորհրդային Ռուսաստանում պաշտոնապես վերացվել է մահապատիժը:

1933 - ծնվել է   երգչուհի Դալիդան:

1942– ծնվել է ամերիկացի աշխարհահռչակ բռնցքամարտիկ Մուհամեդ Ալին։

1959 —Սենեգալը և Ֆրանսիական Սուդանը կնքել են Մալիի Դաշնություն ստեղծելու համաձայնագիր:

1961– ծնվել է վրացի նշանավոր շախմատիստուհի Մայա Չիբուրդանիձեն:

1961 - վախճանվել է Կոնգոյի Հանրապետության ազատագրական շարժման գործիչ Պատրիս Լումումբան:

1962– ծնվել է կանադացի հանրահայտ կատակերգակ դերասան Ջիմ Քերրին:

1966– Իսպանիայի օդային տարածքում լիցքավորում կատարելիս իրար են բախվել իսպանական KC-135 տանկեր-ինքնաթիռը և ամերիկյան B-52G մակնիշի կործանիչը, որի մեջ եղել է ջերմամիջուկային ռումբ:

1991– Պարսից ծոցի պատերազմի ժամանակ սկսվել է «Փոթորիկ անապատում» ռազմական գործողությունը:

1995 —ճապոնական Կոբե քաղաքում տեղի է ունեցել հզոր երկրաշարժ, որի արդյունքում զոհվել է մոտ 6400 մարդ:

2002– Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում ժայթքել է Նիարագոնգո հրաբուխը, որի հետևանքով զոհվել է 147 մարդ, և մոտ 120 000-ը մնացել են անօթևան:

2008 —վախճանվել է աշխարհի շախմատի նախկին չեմպիոն Ռոբերտ Ջեյմս ֆիշերը:

Կ. Խաչիկյան

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular