ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չես համոզում, ուրեմն հարվածիր․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

 

«Հրապարակ» թերթը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին անօգուտ սիրաշահելուց, իր նվիրվածությունը, նախկին ծառայությունները հիշեցնելուց հետո հիմա էլ հարվածելու տակտիկան է ընտրել։ Թիմում երեկ շոկահարված էին պատգամավորի հայտարարություններից, որ ինքը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելու պլաններ չունի, քանի որ նման անհրաժեշտություն չի տեսնում: Ավելին` որ ՔՊ նախընտրական ցուցակում ընդգրկվելու ցանկություն չունի։

Պատգամավորը երեկ խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում չկարողացավ թաքցնել վիրավորվածությունը հարազատ թիմից եւ նման հայտարարություններ արեց։ Հայտնի է, որ ՔՊ վարչությունը Հայկ Սարգսյանին եւ նրա երկվորյակ եղբորը՝ վարչապետի նախկին խորհրդական Նաիրի Սարգսյանին, «կտրեց» պատգամավորության թեկնածության քննությունից․ նրանք չեն գրանցվել որպես թեկնածու, ընդ որում՝ պատգամավոր Հայկ Սարգսյանին կրկնակի մերժեցին, քանի որ նա բողոքարկել էր վարչության որոշումը։ Իսկ մերժման պատճառները բազում են, թեպետ երկուստեք չեն գաղտնազերծում, սակայն իշխող կուսակցությունում հատկապես չեն ներում Հայկի՝ քրեական հեղինակությունների հետ «արիշ-վերիշները» եւ արագ հարստանալը:

Նրա գերթանկարժեք ավտոմեքենայի ծագումնաբանությունն են անգամ քննարկել, եղբորն էլ մերժել են բացառապես իր պատճառով: Նաիրի Սարգսյանին հիմնականում հարցեր են տվել Հայկի կապերի եւ գործունեության մասին։ Մերժվելուց հետո եղբայրներն ու նրանց շրջապատը Ֆեյսբուքում իսկական հիթ-շքերթ էին իրականացնում, Փաշինյանին իրենց հավատարմության դրվագներ էին հրապարակում՝ տարբեր տարիների տեսանյութեր, լուսանկարներ ցույց տալով, որ միշտ եղել են Փաշինյանի կողքին, նվիրված ու հավատարիմ են եղել նրան: Սակայն դա արդյունք չտվեց, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը մարդկային կապվածության, անցած ճանապարհին հավատարմության զգացումներ չունի` ունի միայն շահեր: Եվ Հայկ Սարգսյանը երեկ կտրուկ տոնով հայտարարեց, թե ՔՊ-ի նախընտրական ցուցակում ընդգրկվելու ցանկություն չունի, եթե, իհարկե, իրեն չխնդրեն: Նա ուղիղ չասաց, բայց խոսքի տողատակում հենց այդ ակնարկն էր. «Եթե որեւէ բան չփոխվի, այսինքն՝ եթե վարչությունը նոր նիստ չանի, որտեղ կորոշի, որ Հայկի նկատմամբ սխալ են արել, եւ ինձ չընդգրկեն, ես չեմ լինի առաջիկա ընտրություններում ՔՊ կուսակցության նախընտրական ցուցակում։ Ասեմ նաեւ, որ նման ցանկություն չունեմ, անգամ չեմ բողոքարկի այս որոշումը»։ ՔՊ-ում չեն բացառում, որ Հայկն ու եղբայրն ընտրություններին գուցե մասնակցություն ունենան քաղաքական այլ ուժի ցուցակով»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular