ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Սարգիսս միշտ ասել է, որ տուն է գալու, ի՞նչ իմանար, թե ինչպես է գալու». Սարգիս Դանոյանն անմահացել է նոյեմբերի 9-ին «Մարտունի 2»-ում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Մինչև տասը տարեկանը Սարգիսը չարաճճի էր, բայց բոլորն էին ասում՝ համով չարաճճի է։ Ագրեսիվ չէր, խելոք ու համեստ էր։ Տասը տարեկանից հետո արդեն լրջացավ, երբ իրեն պատմում էինք, որ անկարգություններ է արել, արձագանքում էր՝ հնարավոր չէ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Կարինեն՝ Սարգիսի մայրիկը։ Սարգիսը ծնունդով Երևանից է։ Մայրաքաղաքում է անցել նրա մանկությունն ու պատանեկությունը, այստեղ դպրոց է հաճախել, իսկ սիրելի առարկան մաթեմատիկան է եղել։ «Դպրոցն ավարտելուց հետո զորակոչվեց բանակ այն մտադրությամբ, որ վերադառնալուց հետո ավտոմեխանիկի մասնագիտացում ձեռք կբերի»։

2019 թվականի հուլիսի 11-ին Սարգիսը զորակոչվել է ժամկետային ծառայության։ Ծառայում էր Ջրականում։ Մայրիկն ասում է՝ սիրով մեկնեց։ «Գիտեր, որ պետք է մեկնի ծառայության՝ հայրենիքին իր պարտքը տալու։ Սիրով էր ծառայում, իր ընկերների և հրամանատարների սերն ու հարգանքն էր վայելում»։

Սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմը փոխեց նաև Սարգիսի կյանքի ընթացքը։ «Սեպտեմբերի 25-ին բարձրացել էին դիրքեր։ Զանգահարեց ինձ, զրուցեցինք։ Տղաներն իրենց հետ դիրքեր երեք-չորս օրական շուն էին տարել, երբեմն մտածում եմ, թե ինչ եղավ այդ շան հետ։ Այդ ընթացքում դեռ մթերքն իրենց մոտ չէին բարձրացրել։ Զանգեց. «Մա՛մ, պոմիդոր ունենք, կարո՞ղ եմ քամել, ջրի տեղը դրա հյութը տամ շանը, մինչև մթերքը հասնի»։ Իսկ սեպտեմբերի 27-ի առավոտյան ամուսնուս բարեկամը զանգեց, թե պատերազմ է։ Սկսեցինք զանգահարել Սարգիսին, զանգերն անպատասխան էին մնում։ Նույն օրը՝ ժամը չորսի կողմերը, զանգեց։ Հարցնում էր՝ ի՞նչ եք անում, և այնքան ուրախ ու անհոգ ձայն ուներ։ Բայց մենք արդեն լսում էինք կրակոցների, պայթյունների ձայները։ Երբ իրեն հարցրեցի, թե ինչ ձայներ են, արձագանքեց. «Մա՛մ, արևային կայան ենք տեղադրում, դրա աղմուկն է»։ Երբ ուժեղ ձայն էր գալիս, հեռախոսն անջատում էր, հետո, երբ ձայները հանդարտվում էին, նորից զանգում էր։ Կարծես իրարից գաղտնի պահեինք պատերազմի փաստը»։

Եղել է այնպես, որ օրվա մեջ Սարգիսը մի քանի անգամ տուն է զանգահարել։ «Միայն մեկ անգամ չորս օր շարունակ չզանգեց։ Շատ անհանգիստ էինք։ Ինչ-որ համարների զանգահարում էինք, անհասանելի էին, կա՛մ կապ չունեին, կա՛մ էլ հեռախոսները չէին կարողանում լիցքավորել։ Ամուսինս միշտ ասում էր՝ պետք չէ զանգել, երբ հարմար լինի, Սարգիսը կզանգի»։

Սարգիսը սկզբում եղել է Ջրականում, օրեր անց տղաները, ամբողջ գիշեր քայլելով, ինը ժամում հասել են Հադրութ։ «Հադրութում իր հեռախոսը կորցրել էր։ Հեռախոսահամարն իմ անունով էր գրանցված, գնացի, համարը վերականգնեցի, որ հանկարծ այն ազերիների ձեռքը չընկնի։ Հադրութից հետո հոկտեմբերի կեսերին ոտքով ճանապարհ էին ընկել Մարտունի, այնտեղից մեքենաներով՝ «Մարտունի 2»։ Այնտեղ անտառներում մոտավորապես հինգ օր հանգստացել են, դրանից հետո կրկին նետվել մարտի։ Պատմությունները պատերազմի օրերի մասին ևս շատ են։ Սարգիսս ու ընկերը գնացել էին իրենց զոհված ընկերոջ մարմինը դուրս բերելու, այդ պահին զոհվել էր տղայիս զինակից ընկերը, և նա շատ մեծ դժվարությամբ կարողացել էր տղաների մարմինները դուրս բերել մարտի դաշտից»։

Սարգիսը զոհվել է «Մարտունի 2»-ում նոյեմբերի 9-ին՝ զինադադարից առաջ։ «Նոյեմբերի 9-ին առավոտյան 9 անց 35 զանգահարեց. «Մա՛մ, ի՞նչ կա, ի՞նչ են ասում»։ Արդեն շատ հոգնած էին։ Զրույցներից մեկի ժամանակ ասել էր, որ խտացրած կաթ է խմում, այն դեպքում, երբ նա երբեք չի սիրել այն։ Ասել էր, որ օրեր շարունակ չեն սափրվել, տղաներն անգամ նորմալ լվացվել չէին կարողանում։ «Մա՛մ, ջուր չունենք, երբեմն ջուրն այնքան քիչ է լինում, որ չի բավականացնում խմելու համար, ուր մնաց, թե լվացվենք»։ Նոյեմբերի 9-ին իր հետ խոսեցի, հետո խնդրեց հեռախոսը հայրիկին փոխանցել։ Հայրիկի հետ խոսեց, նա էլ հուսադրում էր՝ մի քանի օր էլ համբերեք։ «Պա՛պ, էլ զենք չունենք, ինչ ունեինք, արդեն պայթեցրել ենք»։ Հայրիկն էլ ասաց՝ բալես, կա՛մ զենք ուզեք, կա՛մ ձեր տեղը փոխեք։ Ընկերներից մեկը հետո մեր տուն եկավ, պատմեց՝ Սարգիսն իր զրահաբաճկոնը հանեց, կողքին դրեց, սուրճ էինք խմում, այդ ժամանակ էլ հարվածը եղավ։ Ընկերն է հիշում՝ Սարգիսը միշտ ասում էր, որ տուն է գալու։ Բայց ի՞նչ իմանար, թե ինչպես է գալու»։

Սարգիսի «վերադարձը» տուն մի քանի օր է տևել։ «Սարգիսիս զոհվելու օրն ամուսինս որսի էր գնացել։ Եկավ տուն, ասաց՝ մի պահ զգացողություն եմ ունեցել, որ սիրտս տեղից պոկվում էր։ Ես էլ էի այդ օրը շատ անհանգիստ։ Սկսեցինք զանգել տղայիս։ Բոլոր հնարավոր համարներով զանգահարեցինք։ Հաջորդ առավոտյան ամուսինս տանից դուրս էր գալիս, նույն պահին հեռուստացույցով լուրեր էին հաղորդում։ Արցախի նախագահը հայտնում էր, որ Մարտունիում թեժ մարտեր են եղել, շատ զոհեր ենք ունեցել։ Բոլոր հնարավոր հեռախոսահամարներով զանգահարում էինք, բայց անօգուտ։ Միայն մեկ տղա երեկոյան պատասխանեց մեր զանգին. «Հոպա՛ր, ես մի քիչ հեռու եմ, մոտիկ գնամ, կտամ, կխոսեք Սաքի հետ»։ 15 րոպե հետո զանգեց՝ Սաքոն վիրավոր է, ուղարկել ենք Երևան։ Երկու օր շարունակ անդադար զանգահարում էինք բոլոր հիվանդանոցներ, չէինք կարողանում գտնել իրեն։ Հետո ամուսնուս ընկերն էր ասել՝ եթե ողջերի մեջ իրեն չեք գտնում, նաև զոհվածների մեջ փնտրեք։ Սարգիսը Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի դիահերձարանում էր։ Ամուսնուս բարեկամն այդ օրերին Արցախում էր, վիրավորներին էին տեղափոխում, տղաներին սնունդ և անհրաժեշտ իրեր էին տանում։ Նա ասաց՝ մինչև Սարգիսին չգտնեմ, չեմ գա։ Եթե նա չլիներ, տղայիս երևի շատ երկար կփնտրեինք»։

Ապրելու ուժի մասին։ «Նախքան այս հարցին պատասխանելը, մի բան պատմեմ։ 16 տարեկան էր Սարգիսս, մի օր արթնացավ ու իր երազը պատմեց. «Մա՛մ, ես գնում եմ բանակ, պատերազմ է սկսվում, ես զոհվում եմ, դու նորից երեխա ես ունենում»։ Ես բարկացա։ Բայց ինչ իմանայի, որ երազն իրականություն է դառնալու։ Իսկ հիմա ապրելու ուժ ընտանիքս տվեց և, իհարկե, աղջիկս և փոքր տղաս, որը ծնվեց եղբոր անմահանալուց հետո»։

Հ. Գ. - Սարգիս Դանոյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Նուբարաշենի գերեզմանատանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular