ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հարավային Կորեայի նախկին նախագահը դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սեուլի կենտրոնական շրջանային դատարանը հունվարի 16-ին Հարավային Կորեայի նախկին նախագահ Յուն Սոկ Յոլին հինգ տարվա ազատազրկման է դատապարտել, այդ թվում՝ 2025 թվականին իր ձերբակալությանը խոչընդոտելու փորձի հետ կապված մեղադրանքով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը։

Նա նաև մեղավոր է ճանաչվել մի շարք այլ մեղադրանքներով, այդ թվում՝ պաշտոնական փաստաթղթերի կեղծման։ Դատախազությունը 10 տարվա բանտարկություն է պահանջել այս հոդվածներով։Հարավային Կորեայի նախկին ղեկավարը կարող է բողոքարկել այս որոշումը։Նշվում է, որ սա առաջին դատավճիռն է, որը կայացվել է Յուն Սոկ Յոլի կողմից ռազմական դրություն մտցնելու հետ կապված լայնածավալ գործի հետաքննության շրջանակներում։ Նրա նկատմամբ հարուցված է ութ քրեական գործ։2024 թվականի դեկտեմբերին Յուն Սոկ Յոլը երկրում ռազմական դրություն հայտարարեց։ Այս որոշումը վրդովմունք առաջացրեց երկրի բնակիչների շրջանում, իսկ խորհրդարանն արագ քվեարկեց այն չեղարկելու օգտին։ Արդյունքում Յուն Սոկ Յոլը համաձայնեց չեղարկել կարգադրությունը։

Այնուհետև Հարավային Կորեայի խորհրդարանը քվեարկեց Յուն Սոկ Յոլի իմփիչմենթի օգտին. նա գտնվում է կալանքի տակ։Հունվարին հատուկ դատախազ Չո Ըն Սոկի թիմը պահանջեց մահապատիժ նշանակել Հարավային Կորեայի նախկին նախագահի համար՝ նրա կողմից ռազմական դրություն հայտարարելու գործով, քանի որ ըստ մեղադրող կողմի՝ նախկին նախագահը հրահրել է խռովություն, որի նպատակն էր իր լիազորությունները պահպանել դատական ​​և օրենսդիր իշխանության վրա վերահսկողություն հաստատելու ճանապարհով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular