ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Սուսերամարտ սպորտաձև

ՖՈՏՈ

Գեղեցկություն, նրբագեղություն և քաղաքավարի վարվելակերպ՝ այս ամենը սուսերամարտի բաղադրիչներն են: Մարզիկների փայլուն մենամարտերը դիտելիս միշտ չէ, որ պարզ է, թե դա սպորտ է, թե՞ արվեստ: Սպորտի և ատլետիկայի համադրությունը հանգեցրել է նրան, որ սուսերամարտը անվանվել է «մկաններով շախմատ»:

Բայց որքա՞ն ժամանակ է, ինչ մարդկությանը հայտնի է սուր զենքերով կռվելը:

Սուսերամարտն ունի շատ հարուստ պատմություն, որի արմատները սկիզբ են առնում դեռ մեր թվարկությունից առաջ: Հին Հնդկաստանում, Ճապոնիայում և Չինաստանում մարդիկ սովորում էին կռվել, ընդ որում նրանք օգտագործում էին զենքերի լայն տեսականի: Ոմանք սովորում էին բամբուկե փայտիկներով, իսկ մյուսները մարզվում էին իրական զենքերով: Հին Եգիպտոսում հարմարության և անվտանգության համար օգտագործվում էին որոշակի բռնակով փայտիկներ:

Մարդկանց պետք է «Հաց և տեսարան», և գլադիատորների թրերով կրքոտ մարտը բորբոքում էր հասարակության երևակայությունը Հին Հռոմում: «Զենքի պրոֆեսորները» նաև մարզում էին հռոմեացի զինվորներին նրանց մեջ սերմանելով մարտի հմտություններ: Հին հույները նույնպես ունեին հատուկ դպրոցներ, որտեղ սովորեցնում էին սառը զենքի արվեստը: Միջնադարում էլ թրամարտը շատ տարածված էր, բայց այն ժամանակ դասակարգային անհավասարությունն էր զգալի դեր խաղում: Միայն մեծ ֆեոդալները կամ թագավորներն ունեին թրամարտելու հնարավորություն: Հասարակ մարդիկ օգտագործում էին երկաթե պատյանով ձողեր կամ հալաբերդներ որպես իմիտացիոն զենքեր: Բայց ինչպես հիմա, այնպես էլ հնում զենքերը ընտրվում և նախագծվում էին գործնականության հիման վրա. զինվորը թրով պետք է հարվածեր կամ խրեր շեղբը զրահապատ թիթեղների միջև ընկած բարակ ճեղքի մեջ: Հետևաբար, առաջացավ սրի շեղբի նեղացման միտում, որն էլ ծնեց ռապիրան և սուսերը:

Սուսերամարտի ի հայտ գալը որպես այդպիսին թվագրվում է 15-րդ դարով, և Իսպանիան է համարվում դրա ծննդավայրը: Այնտեղից էլ սուսերամարտը տարածվել է ամբողջ Եվրոպայում: Անգլիայում ստեղծվել է սուսերամարտին նվիրված հատուկ ասոցիացիա, իսկ Գերմանիայում մարզիչների և ուսուցիչների մի ամբողջ կորպորացիա: Սուսերամարտը լայն տարածում է գտել նաև Իտալիայում 16-րդ դարում: Սուսերամարտիկները շատ լուրջ էին վերաբերվում իրենց արհեստին, ուստի տեսաբանները մասնագետների (սուսերամարտի մարզիչներ) հետ միասին, մշակել էին ամբողջական դասընթացներ և այն սկզբունքները, որոնց վրա սկսել է հիմնվել սուսերամարտը որպես սպորտաձև: Ֆրանսիայում սուսերամարտը էլ ավելի է զարգացել. փարիզցիները ստեղծել են ամբողջական սուսերամարտի ակադեմիա: 18-րդ դարում ֆրանսիացիներն են դարձել այդ մարտարվեստի նորաձևության հիմնադիրները՝ ներկայացնելով սուսերամարտի դիմակը։ Դուելները բոլորովին այլ են դարձել։ Առաջացել է «սպիտակ դուելի» հայեցակարգը, որն իր էությամբ հնարավորինս էր մոտ սպորտին։ Մենամարտին ներկա էին մրցավար և չորս վկաներ, որոնք դիտում էին մենամարտը և հաշվում յուրաքանչյուր հակառակորդի կողմից կատարված հարվածների քանակը և ըստ դրա որոշում հողթողին։

19-րդ դարն էլ սուսերամարտի որպես սպորտի դարաշրջանն էր։ Ժամանակակից չափանիշներով, մրցակցային ծրագիր է ներդրվել 1880-ականներին։ Ռապիրայով սուսերամարտը ներառվել է 1896 թվականին Աթենքում կայացած Առաջին Օլիմպիական խաղերի ծրագրում։ Ընդամենը մի քանի տարի անց՝ 1900 թվականի Օլիմպիական խաղերը ներառել են սուսերամարտի երեք մարզաձև՝ սուսեր, ռապիրա և թրասուսեր։ 1913 թվականին էլ 10 երկիր ստեղծել են Սուսերամարտի Միջազգային Ֆեդերացիան, որը 1914 թվականին մշակել է այդ սպորտաձևի համար հատուկ կանոնների մի շարք։ 1921 թվականին Փարիզում անցկացվել է սուսերամարտի առաջին պաշտոնական միջազգային մրցաշարը։ Կանանց սուսերամարտն էլ որպես սպորտաձև ի հայտ է եկել 1929 թվականին:

Ներկայումս ամեն տարի սուսերամարտում ինչ-որ բան փոխվում է. սարքավորումներն են արդիականացվում, տեխնիկան է կատարելագործվում, բայց մեկ բան է մնում  անփոփոխ՝ սուսերամարտը շարունակում է նվաճել ամբողջ աշխարհի մարդկանց սրտերը:

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular