ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մոնթե Մելքոնյանը Ֆրանսիայում ազատվել է բանտից. պատմության այս օրը (16 հունվար)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Բիթլզի համաշխարհային օր, Իսրայել՝ Դրոշի օր կամ Դավթի աստղի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1894 - ծնվել է բանաստեղծ Մատթեոս Զարիֆյանը:

1910– ծնվել է առակագիր, բանաստեղծ, դրամատուրգ, թարգմանիչ Արշավիր Դարբնինը:

1921- Հայաստանի կոմկուսի Երևանի կազմակերպության առաջին կոնֆերանսում կուսակցության Երևանի քաղկոմի քարտուղար է ընտրվել Աղասի Խանջյանը:

1924- Երևանի նախկին պարետային վարչության հրապարակը վերանվանվել է Լենինի անունով (այժմ Հանրապետության հրապարակ):

1969- կայացել է  Հայաստանի մշակույթի աշխատողների առաջին համագումարը:

1972 –վախճանվել է ամերիկահայ դերասան, դաշնակահար Ռոս Բաղդասարյանը:

1989– Մոնթե Մելքոնյանը Ֆրանսիայում ազատվել է բանտից, որտեղ նա հայտնվել էր իբր ահաբեկչություն կազմակերպելու մեղադրանքով:

2002-նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով նորաստեղծ Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ է նշանակվել Ազգային Ժողովի «Միասնություն» խմբակցության անկուսակցական պատգամավոր Մանվել Բադալյանը:

2006-ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը (FAO) զգուշացրել է, որ թռչնագրիպը կարող է արդեն դուրս եկած լինել Թուրքիայի սահմաններից և հորդորել է Հայաստանին, Իրանին, Իրաքին եւ Սիրիային խստացնել կանխարգելիչ միջոցառումները:

2007-վախճանվել է Իսրայելի քնեսետի պատգամավոր, Իսրայել - Հայաստան խորհրդարանական խմբի երկարամյա ղեկավար Յուրի Շտեռնը:

2008- ամփոփվել է «Հայկական երկաթուղի» ընկերությունը կոնցեսիոն կառավարման հանձնելու մրցույթը, որը շահել է «Ռուսաստանի երկաթուղիներ» ընկերությունը:

2013– սպանվել է ազգությամբ եզդի, ռուսաստանյան քրեական հեղինակություն, օրենքով գող Ասլան Ուսոյանը, որը հայտնի է «Դեդ Հասան» մականունով։

2020-Կառավարության դիմաց ցույցի հավաքված անասնապահները բողոքել են հունվարի 15-ից մորթը միայն սպանդանոցներում իրականացնելու կառավարության որոշման դեմ։

2021- Տիգրան Ուլիխանյանը նշանակվել է ՊՎԾ պետ:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

մ.թ.ա. 27 – Գայոս Օկտավիանոսը Հռոմեական սենատի կողմից ստացել է «Օգոստոս» կոչումը դառնալով Հին Հռոմի առաջին կայսրը:

929 —Կորդովայի էմիր Աբդ-ար-Ռահման 3-րդը ստանալով խալիֆի կոչում Կորդովան հայտարարել է անկախ խալիֆություն:

1547– թագադրվել է ամենայն Ռոսիո առաջին ցար Իվան 4-րդ Ահեղը:

1581 - Անգլիայի պառլամենտը կաթոլիկությունը հայտարարվում է օրենքից դուրս:

1605 - Մադրիդում լույս է տեսել Միգել Սերվանտեսի «Դոն Քիշոտ» վեպը:

1675 —ծնվել է ֆրանսիացի քաղաքական գործիչ և պատմագիր Լուի դե Ռուբրուգա Սեն-Սիմոնը:

1728 –ծնվել է  իտալացի կոմպոզիտոր Նիկոլո Պիչինին:

1780 –Ջորջ Ռոդնիի ղեկավարած  անգլիական նավատորմը Սան-Վինսենթ հրվանդանի մոտ  հաղթելով  իսպանացիներին ազատագրել է Ջիբրալթարը:

1794– վախճանվել է անգլիացի պատմաբան Էդվարդ Գիբբոնը:

806 —վախճանվել է ֆրանսիացի քիմիկոս-տեխնոլոգ Նիկոլյա Լեբլանը, որը հայտնագործել է աղից կալցինացված սոդա ստանալու եղանակը:

1820 – ռուս ծովագնաց Ֆադեյ Բելինսհաուզենը առաջին անգամ հասել է Անտարկտիդա:

1901 - ծնվել է Կուբայի 9-րդ նախագահ Ֆուլխենսիո Բատիստան:

1909 —Էռնեստ Շեկելտոնի արշավախումբը հայտնագործել է երկրագնդի հարավային  մագնիսական բևեռը:

1920 - Փարիզում առանց ԱՄՆ-ի ներկայության կայացել է Ազգերի լիգայի առաջին նիստը:

1936 — մահապատժի է ենթարկվել ամերիկացի սերիական մարդասպան, մանյակ և մարդակեր Ալբերտ Ֆիշը:

1943 – Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Կրասնոդոնի № 5 հանքում մահապատժի են ենթարկվել Երիտասարդ գվարդիականները:

1944 —Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ամերիկացի գեներալ Դուայտ էյզենհաուերը նշանակվել է դաշնակիցների էքսպեդիցիոն կորպուսի գերագույն հրամանատար:

1945– վախճանվել է խորհրդային դիրիժոր և երգահան Լև Շթայնբերգը:

1957 —Լիվերպուլում բացվել է «The Cavern» ակումբը, որը հանրահռչակ է նրանով, որ այնտեղ սկսել են ելույթ ունենալ «The Beatles» խմբի անդամները:

1967 —վախճանվել է ամերիկացի ֆիզիկոս, էլեկտրոստատիկ գեներատորի հայտնագործող Ռոբերտ Վան դե Գրաֆֆը:

1979 - Իրանի Խորասան մարզում տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ, որի զոհ են դարձել հարյուրավոր մարդիկ:

1992– ծնվել է սլովենացի երգչուհի Մայա Կեուչը:

2002– ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը միաձայն քվեարկությամբ որոշել է պատժամիջոցներ կիրառել «Ալ-Քաիդա» և «Թալիբան» շարժումների նկատմամբ:

2023 — վախճանվել է իտալացի հայտնի դերասանուհի Ջինա Լոլոբրիջիտան:

Կ. Խաչիկյան

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular