Ռուսաստանի Դաշնության հետ խոսել ենք երկաթուղու խնդրից, սպասում ենք պատասխանին. Նիկոլ Փաշինյան
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԱյո, իհարկե հարցը քննարկվել է, առիթ եմ ունեցել խոսել Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ, ինչպես նաև Հայաստանի փոխվարչապետը Ռուսաստանի փոխվարչապետի հետ է առիթ ունեցել խոսելու: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Թուրքիայի և Ադրբեջանի հետ երկաթուղային կապի որոշ հատվածների վերանորոգման մասին Ռուսաստանի հետ որևէ հարց քննարկել է:
Անդրադառնալով Ռուսաստանի արձագանքին՝ Փաշինյանը նշեց, որ սպասում են պատախանին. «Մենք սպասում ենք Ռուսաստանի Դաշնության մեր գործընկերների արձագանքին»:
Խոսելով պատշաճ ժամկետի մասին՝ վարչապետը նշեց, որ նախընտրելի ժամանակը հիմա է. «Ինչ վերաբերում է պատշաճ ժամկետներին՝ երեկվա իրադարձություններից հետո պատշաճ ժամկետը հիմա է, մեր ցանկությունն է, որ դա հիմա արվի: Պրոցեսներ են տեղի ունենում, որոնց մասին կիրազեկեք: Մենք խնդրում ենք Ռուսաստանի մեր գործընկերներին՝ որ այս հարցով որոշում կայացնեն»: