Գողության դեպք` դպրոցում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ալաշկերտ գյուղի բնակիչ Գառնիկ Մ․-ն նույն գյուղի միջնակարգ դպրոցի տարածքից կատարել է «եվրոպական արտադրության դռների» գողություն։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների կողմից կատարված ստուգողական գործողությունների և ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է, իսկ Գառնիկ Մ․-ն հանդիսանում է Արմավիրի մարզի բնակիչ 63-ամյա Գառնիկ Մ․-ն։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Գառնիկ Մ․-ն հրավիրվել է ոստիկանության Արմավիրի բաժին, որտեղ տարված բացատրական աշխատանքների արդյունքում խոստովանել է, որ 2025թ․ նոյեմբեր ամսին նշված դպրոցից գողացել է թվով 3 հատ «եվրոպական արտադրության դռներ», որից հետո 2025թ․ դեկտեմբեր ամսին գողացել է ևս թվով 3 հատ «եվրոպական արտադրության դռներ»։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Գառնիկ Մ․-ն աշխատում է Ալաշկերտ գյուղի Հրաչյա Քոչարի անվան միջնակարգ դպրոցում որպես պահակ։