Վրաստանը կգերազանցի Հայաստանին և Թուրքիային. ՄԱԿ-ի տնտեսական աճի տվյալները 2026 թվականի համար
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՄԱԿ-ի նոր «Աշխարհի տնտեսական իրավիճակը և հեռանկարները 2026» զեկույցի համաձայն Վրաստանը կպահպանի իր տարածաշրջանի ամենադինամիկ երկրներից մեկի կարգավիճակը և կդառնա տնտեսական աճի առաջատարը, գրում է e-osetia.ru–ն։
Կազմակերպությունը գնահատել է, որ Վրաստանի տնտեսությունը 2025 թվականին աճել է 7.5%-ով։ Այդ բարձր աճի տեմպը, կանխատեսվում է,որ կշարունակվի նաև 2026 թվականին, թեև որոշակի չափավորությամբ. կանխատեսվող աճը կկազմի մոտ 5.4%։
Զեկույցում նշվում է, որ զբոսաշրջությունն ու շինարարությունը անցյալ ժամանակահատվածում եղել են Վրաստանի տնտեսության հիմնական շարժիչ ուժերը։ Այդ ոլորտները շարունակում են մնալ երկրի համար կարևորագույն։ ՄԱԿ-ի կանխատեսումը համեմատում է Վրաստանի կանխատեսվող աճի տեմպերը հարևանների և տարածաշրջանային հիմնական գործընկերների աճի տեմպերի հետ 2026 թվականի համար. Վրաստան 5.4%, Հայաստան 4.8%, Թուրքիա 3.9%, Ադրբեջան 2.7%: Այսպիսով, Վրաստանը կգերազանցի վերոնշյալ բոլոր երկրներին ՀՆԱ-ի կանխատեսվող աճի առումով։
Նախկինում Վրաստանի կառավարությունն ինքը հայտարարել էր նմանատիպ լավատեսական ծրագրերի մասին նշելով, որ երկրի իրական տնտեսական աճը 2026 թվականին կանխատեսվում է 5%, ինչը գործնականում համապատասխանում է ՄԱԿ-ի փորձագետների գնահատականին։ Այս կանխատեսումը հաստատում է Վրաստանի տնտեսական մոդելի կայունությունը և ներդրումների համար դրա գրավչությունը՝ չնայած արտաքին միջավայրի մարտահրավերներին։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am