ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վիքիպեդիայի համաշխարհային օր․ պատմության այս օրը (15 հունվար)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Վիքիպեդիայի համաշխարհային օր, Եգիպտոս՝ Ծառ տնկելու օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1841– վախճանվել է գերմանացի գիտնական, բնագետ, բժիշկ Ֆրիդրիխ Պարրոտը, որը 1829 թվականին Խաչատուր Աբովյանի հետ միասին բարձրացել է Արարատի գագաթը:

1855- Փարիզում հրատարակվել է «Մասեաց աղավնի» ամսագիրը (խմբագիր Գ. Այվազովսկի):

1892 – ծնվել է գրող Հրաչ Զարդարյանը:

1911 - ծնվել է հայ խորհրդային ճարտարապետ Սոս Մանուկյանը:

1916– ծնվել է դրամատուրգ Գրիգոր Տեր-Գրիգորյանը:

1922 –ծնվել է թատերական գործիչ, ռեժիսոր Սոկրատ Աքմաքչյանը:

1924 - ծնվել է հայ խորհրդային լեզվաբան Ալեքսանդր Մարգարյանը:

1959- տեղի է ունեցել համամիութենական մարդահամար, որի տվյալներով Երևանի բնակչությունը կազմել է 509.340 մարդ:

1990-ազգամիջյան հակամարտությունը դադարեցնելու նպատակով Լեռնային Ղարաբաղ է մտցվել խորհրդային բանակ ԼՂՀ և նրան սահմանակից ադրբեջանական շրջաններ, ինչպես նաև հայկական Գորիսի շրջանում  հայտարարվել է արտակարգ դրություն, ստեղծվել է արտակարգ դրության պարետատուն:

1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Ավստրալիայի հետ:

1993- Առաաջին ղարաբաղյան պատերազմի ժամանակ Լեռնային Ղարաբաղի հակաօդային պաշտպանության ուժերը  խփել են ադրբեջանական МиГ-21 մարտական ինքնաթիռ:

1995 —վախճանվել է օրիգինալ ժանրի արտիստ, ռեժիսյոր Սերգեյ Կաշտելյանը:

1999 - վախճանվել է քանդակագործ Սուրեն Նազարյանը:

2002- որպես բարի կամքի դրսևորում  Թուրքիան մեղմացրել է վիզային ռեժիմը Հայաստանի քաղաքացիների համար, ըստ այդմ՝ հայերը կարող են մուտքի վիզա ստանալ ցանկացած սահմանային անցակետում: Մինչ այդ գործող ընթացակարգի համաձայն, վիզաները հարկավոր էր ձեռք բերել նախապես: 

2003-Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) որպես նախագահի թեկնածու պաշտոնապես չի գրանցել Հայաստանի նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանին՝ հիմնավորելով դա վերջին տասը տարիների ընթացքում Հովհաննիսյանի Հայաստանի Հանրապետության քաղաքացի չլինելով:

2012- Երևանի տասը խաչմերուկներում սկսել են գործել խախտումներն արձանագրող տեսախցիկներ:

2016- 100-ամյա պատմություն ունեցող Արամի 30 հասցեում գտնվող հին կառույցը, որը կառավարության կողմից գերակա շահ էր ճանաչվել դեռ 8 տարի առաջ, գիշերը քանդվել է:

2020-Ոստիկանությունն ընդդեմ «քրեական ենթամշակույթի» գործողությունների շրջանակում իրավապահները «գետնին պառկեցնելու» շուրջկալներ են իրականացրել տարբեր կասկածելի վայրերում։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

69 - Օթոնը Հռոմում զավթել է իշխանությունը:

730 – Բյուզանդական կայսրությունում արգելվել է սրբապատկերների պաշտամունքը, այն համարվել է հանցագործություն:

1208 —տեղի է ունեցել պապական լեգատ Պյեռ դե Կաստելնոյի սպանությունը, որը պատճառ է հանդիսացել Հռոմի պապ Ինոկենտի 3-րդի կողմից Ալբիգոնյան խաչակրաց արշավանք հայտարարելու համար:

1559 - Եղիսաբեթ 1-ինը թագադրվել է որպես Անգլիայի թագուհի:

1622 –ծնվել է  ֆրանսիացի դրամատուրգ Մոլիերը:

1759– բացվել է Լոնդոնի Բրիտանական թանգարանը, որը աշխարհի ամենամեծ թանգարաններից մեկն է:

1775 – վախճանվել է իտալացի կոմպոզիտոր Ջովաննի Սամարտինին:

1793 –ծնվել է ավստրիացի նկարիչ Ֆերդինանդ Վալդմյուլլերը:

1795 –ծնվել է  ռուս գրող Ալեքսանդր Գրիբոյեդովը:

1826- լույս է տեսել ֆրանսիական «Le Figaro» թերթի առաջին համարը:

1891– ծնվել է ռուս բանաստեղծ, թարգմանիչ և գրականագետ Օսիպ Մանդելշտամը: 1892 –դպրոցական թերթում  Ջեյմս Նեյսմիթը հրապարակել է բասկետբոլի առաջին կանոնները:

1906 —ծնվել է հույն նավատեր, միլիարդատեր Արիստոտել Օնասիսը:

1919– ԱՄՆ-ի Բոստոն քաղաքը հեղեղվել է օշարակով, այն հորդել է ալկոհոլային գործարանի օշարակի հսկայական պահեստից, զոհվել է 21 մարդ:

1919 –մահապատժի են ենթարկվել գերմանացի կոմունիստական գործիչներ Ռոզա Լուքսեմբուրգը և Կարլ Լիբկնեխտը:

1929– ծնվել է ամերիկացի ճարտարալեզու բապտիստ քարոզիչ Մարտին Լյութեր Քինգը, որը առաջնորդել է ԱՄՆ-ում քաղաքացիական իրավունքների զանգվածային շարժումը, արժանացել  խաղաղության Նոբելյան մրցանակի:

1943 – ավարտվել է ԱՄՆ-ի Պաշտպանության նախարարության շենքի՝ Պենտագոնի կառուցումը:

1973 —Վիետնամական պատերազմի ընթացքում կապված Փարզում ընթացող խաղաղության բանակցությունների հետ ԱՄՆ-ի զինված ուժերը դադարեցրել են բոլոր ռազմական օպերացիաները Հյուսիսային Վիետնամի դեմ:

1981– ծնվել է ամերիկացի ռեփեր, երգիչ-երգահան և երաժշտական պրոդյուսեր Պիտբուլը՝ Արմանդո Քրիստիան Պերեսը:

1993 —ԱՄՆ-ում NBC հեռուստաալիքում երթեր է արձակվել «Սանտա-Բարբարա» սերիալի վերջին 2137-րդ սերիան:

2001– ստեղծվել է ազատ բովանդակությամբ, բազմալեզու հանրագիտարանային նախագիծ Վիքիպեդիան:

2021-Ռուսաստանը դուրս է եկել Խաղաղ երկնքի մասին միջազգային պայմանագրից:

2023- մահացել է խորհրդային եւ վրացի երգիչ, դերասան ու ռեժիսոր Վախթանգ Կիկաբիձեն։

Կ. Խաչիկյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular