ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պարգեւավճարների հարցը «ռազբորկաների» թեմա է դարձել․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ»․ թերթը գրում է  ․   Տարեմուտին պարգեւավճարի անվան տակ պետական գերատեսչությունների յուրային աշխատողներին բաժանված ընտրակաշառքի թեման ներգերատեսչական գզվռտոցի առիթ է դարձել։ Տարբեր նախարարություններից տեղեկություններ ենք ստանում, որ անհավասար վերաբերմունքը եւ միլիոններով միայն յուրային ՔՊ-ականներին պարգեւատրելը դարձել է «ռազբորկաների» թեմա, կաթվածահար արել աշխատանքային պրոցեսը։

Անգամ փորձագետների շրջանում բարձր պարգեւավճարներ են ստացել միայն ՔՊ-ականները, մյուսները՝ չնչին գումարներ կամ ոչինչ։ Ի դեպ, անգամ օրենսդիրներն են վրդովված գործադիրում բաժանված պարգեւավճարների չափից, համարում են, որ դա անարգանք է, երբ պառլամենտական համակարգ ունեցող երկրում պատգամավորներին 3 մլն դրամ են տալիս, իսկ փոխնախարարներին՝ 4.5-5 մլն։ Ի դեպ, դեռեւս 2025 թվականի ապրիլին Փաշինյանը կառավարության նիստում հետեւյալ եզրահանգմանն էր եկել, որ կառավարությունն իր գլխավորությամբ վատ է աշխատում, եւ յոթ տարի նույն դասարանում են մնացել, իսկ պարգեւավճարները սովորաբար տալիս են լավ աշխատանքի համար: Երեկ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին հարցրինք՝ ինչպե՞ս ստացվեց, որ վատ էիք աշխատում, նույն դասարանում էիք մնացել, բայց 6-7 մլն դրամ պարգեւավճար եք ստացել։ Սակայն նա խուսափեց պատասխանից, ասաց, թե կոնտեքստից կտրում ենք Փաշինյանի խոսքերը, իրենք էլ պարգեւավճար են ստացել լավ աշխատանքի համար․ «Մենք ինչ խոստացել ենք, արել ենք, դեռ մի բան էլ ավել ենք արել։ Օրինակ` հետվճարի ինստիտուտի մասին ոչ մեկը չէր խոսում, բայց այն արդեն հասանելի է, մենք խոստացել էինք, եւ հիմա գործում է արդեն համընդհանուր ապահովագրությունը»։ Նկատի ունի առողջության ապահովագրությունը, որը քաղաքացիներից լրացուցիչ հարկ քերելու միջոց է: 

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular