ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Էլ չեմ զանգելու, քեզ ու տղուս լավ կնայես, ամեն ինչ լավ է լինելու, չմտածես». ոստիկանության ավագ Վիգեն Միրզոյանն անմահացել է նոյեմբերի 5-ին Շուշիում, տուն «վերադարձել»՝ երեք ամիս անց. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Վիգենն ինձ տեսել է խանութում։ Հետո ընդհանուր ծանոթի միջոցով մեր տուն եկավ, և սկսվեց մեր շփումը։ 2016 թվականի դեկտեմբերի 24-ին ընտանիք կազմեցինք»,«Փաստի» հետ զրույցում ասում է Վիգենի կինը՝ Հասմիկը։ Խոսելով ամուսնու բնավորության գծերի մասին՝ նշում է. «Յուրահատուկ տեսակ էր։ Համբերատար էր, խելացի, կամեցող։ Ամենալավ ու դրական հատկանիշներն իր մեջ կային»։

Վիգենը ծնունդով Արարատի մարզի Այգավան գյուղից է։ Սովորել է գյուղի դպրոցում, ծառայել հայկական բանակում՝ իրականացնելով մարտական հերթապահություն Արցախի Մարտունու շրջանի դիրքերում։ 2003 թվականից Վիգենը ծառայության է անցել ոստիկանական համակարգում։ 16 տարի աշխատել է ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունում։ Մեկ տարի ծառայել է ՊՆ զորամասերից մեկում՝ որպես ավագ հրաձիգ իրականացնելով մարտական հերթապահություն։ Ոստիկանության զորքերում Վիգենը ծառայում էր 2019 թվականից։ Բացի հասարակական կարգի պահպանությունից, իրականացնում էր մարտական հերթապահություն Տավուշի մարզում։ Հասմիկն ասում է՝ հաճախ էր ամուսնուն խնդրում դիրքեր չբարձրանալ, բայց Վիգենն արձագանքում էր. «Հասմի՛կ, տղամարդկությունը սկսվում է պոստերից»։

Երբ հարցնում եմ, թե ինչպես է ընտրել ծառայությունը իրավապահ համակարգում, Հասմիկն արձագանքում է. «Իրավագիտություն է սովորել «Գլաձոր» համալսարանում, հետո համատեղության կարգով սկսել է աշխատել և այդպես էլ մնացել է համակարգում»։

Սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմը փոխեց նաև Վիգենի կյանքի ընթացքը։ Սեպտեմբերի 29-ին է նա մեկնել ռազմաճակատ։ «Ասաց, որ ընդհանուր տագնապ է, դուրս են գալու։ Բայց հետաքրքիր է, որ մինչ դա ասում էր՝ պատերազմ է լինելու։ Ես չէի հասկանում, թե ինչ նկատի ունի, այդ միտքը վանում էի ինձանից։ Երբ ամսի 29-ին մեկնում էր, ասացինք իրեն՝ հնարավոր չէ՞, որ դու չգնաս։ «Ոչ, եթե ես չգնամ, բա ձեզ ո՞վ է պահելու»»։

Երբ հարցնում եմ, թե կոնկրետ որ հատվածներում է եղել Վիգենը, Հասմիկն արձագանքում է. «Նա շատ գաղտնապահ էր։ Մենք ավելի շատ տեղեկություն հետագայում տղաների պատմություններից ենք իմացել։ Եղել են Հադրութում, Ջրականում, ամենից շատ՝ Քարվաճառում։ Այդ ընթացքում համարյա ամեն օր տարբեր ժամերի խոսել ենք իր հետ»։

Հոկտեմբերի 29-ին Վիգենը տուն է վերադառնում, մի քանի օրից մեկնում ռազմաճակատի ավելի թեժ հատված՝ Շուշի։ Վիգենի վերջին զանգը նոյեմբերի 5-ին էր։ «Երեք անց կեսի, չորսի կողմերը զանգահարեց ու ասաց, որ էլ չի զանգելու. «Էլ չեմ զանգելու, քեզ ու տղուս լավ կնայես, ամեն ինչ լավ է լինելու, չմտածես»։ Այդ ժամանակ կրակոցի ձայներ էին գալիս»։ Վիգենի վերջին մարտը Քարինտակից Լիսագոր տանող հատվածում էր՝ Շուշիի մատույցներում։ Վիգենը զոհվել է նոյեմբերի 5-ին։

Ոստիկանության զորքերի 4 ծառայող զոհվել է նոյեմբերի 5-ին, 39-ը՝ նոյեմբերի 7-ին։

Ընտանիքը երկար է փնտրել Վիգենին, գտել պատերազմի ավարտից ամիսներ անց։ Վիգենը տուն է «վերադարձել» զոհվելուց երեք ամիս անց։ «Գլուխն է լուրջ վնասված եղել։ Իրեն հուղարկավորել ենք 2021 թվականի փետրվարի 4-ին»։

Վիգենն ու Հասմիկը որդի ունեն։ Նա երեք տարեկան էր, երբ հայրիկը զոհվեց։ Որդին Հասմիկի համար ուժի աղբյուր դարձավ։ «Հիմա ուղղակի օրերն անցնում են, բայց ոչինչ չի փոխվում։ Տղաս մեծ ուժ է տալիս, որ պայքարենք, շարժվենք առաջ, փորձենք կյանքի կոչել մեր համատեղ երազանքները։ Իր ամենակարևոր երազանքը խաղաղ երկինքն էր, որ բոլոր երեխաները մեծանան խաղաղ երկնքի տակ։ Եվ, իհարկե, որ մեր տղան լավ մարդ դառնա»։

Հ. Գ. - Ոստիկանության զորքերի ծառայող, ավագ Վիգեն Միրզոյանը հետմահու պարգևատրվել է ԱՀ «Մարտական ծառայություն» մեդալով, ՀՀ ոստիկանության պետի հրամանով՝ «Մարտական զորակցություն» մեդալով: Պարգևատրվել է նաև ՀԿ-ների կողմից։

Պետական պահպանության գլխավոր վարչությունում ծառայելու ընթացքում պարգևատրվել է «Երկարատև ծառայության համար. 10 տարի» 3-րդ աստիճանի, «Երկարատև ծառայության համար. 15 տարի» 2-րդ աստիճանի մեդալներով, պատվոգրով՝ Տավուշում ծառայելու ժամանակ։

Հուղարկավորված է Այգեվանի գերեզմանատանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular