ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շտապօգնության ավտոմեքենան կողաշրջվել է. 14 տրանսպորտային միջոց իրար է բախվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր՝ հունվարի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 06:30-ի սահմաններում շտապօգնության ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի Թեղուտ բնակավայրի վարչական տարածքում ճանապարհի մերկասառույցի պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել։

Վթարի հետևանքով բուժքույրը մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Դիլիջան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդի և վիրավորի ինքնությունը։

Նշվում է՝  շտապօգնության ավտոմեքենան հաշվառված է Տավուշի մարզի Բերդ բնակավայրի «Բերդ» բժշկական կենտրոնի հաշվեկշռում ու նշված հիվանդանոցից բուժառու էին տեղափոխել Երևան ու վերադառնում էին «Բերդ» բժշկական կենտրոն։

Նշենք ևս մեկ դեպքի մասին՝ ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 07։50-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ Մասիս խոշորացված համայնքի Մարմարաշենի կամրջի հարևանությամբ, մոտ 1 կիլոմետրանոց հատվածում բախվել է 14 տրանսպորտային միջոց։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։ Կայքի տեղեկություններով՝ դեպքի վայրում մի քանի վարորդներ ասում էին, որ 3 հոգի մարմնական վնասվածք է ստացել, և այդ տեղեկատվությունը պարեկներն ու ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները պարզում են։

Ճանապարհն ամբողջությամբ եղել է մերկասառույց, իսկ սպասարկող ընկերությունը ոչ մի աշխատանքներ չի կատարել աղ ու ավազի խառնուրդով այն մշակելու ուղղությամբ։ Իսկ բախման հետևանքով էլ մի քանի ավտոմեքենաներ դուրս են եկել երթևեկելի գոտուց։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular