ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանը պատրաստվում է անջատվել համաշխարհային ինտերնետից․ «The Guardian»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իրանը ջանքեր է գործադրում ազգային ինտերնետ ստեղծելու համար՝ կառավարության կողմից վերահսկելի ցանցի պարզեցված տարբերակ, որը գործնականում կապ չունի արտաքին աշխարհի հետ, հաղորդել է «The Guardian»-ը՝ հղում անելով իրանցի թվային իրավունքների փորձագետ Ամիր Ռաշիդիին։

«Ոմանք ասում են, որ եթե ամեն ինչ վերադառնա նորմալ հուն, ինտերնետ չի լինի։ Կմնա միայն ազգային ինտերնետ», - նշել է Ռաշիդին։

IRIB լրատվական գործակալությունը հրապարակել է բոլոր այն կայքերի ցանկը, որոնք հասանելի կլինեն Իրանում։ Ցանկում ներառված են ներքին որոնողական համակարգերը, նաև քարտեզագրման և նավիգացիոն ծառայություններ, հաղորդագրությունների հավելվածներ և նույնիսկ ներքին հոսքային ծառայություն՝ Netflix-ի իրանական տարբերակը։

Հրապարակման համաձայն՝ Իրանի արտաքին աշխարհի հետ վերջին փխրուն կապը որոշ բնակիչների համար Starlink տերմինալների միջոցով ինտերնետին միանալու հնարավորությունն է։ Երկրից շատ քիչ էլեկտրոնային տեղեկատվություն է դուրս գալիս, բացառությամբ կառավարության կողմից սպիտակ ցուցակում ընդգրկված բիզնեսների և անհատների կողմից տրամադրվող նվազագույն տրաֆիկի: Ռաշիդիի խոսքով՝ Իրանում կա մոտ 50,000 Starlink տերմինալ: Այլ աղբյուրներ այդ թիվը գնահատում են մինչև 100,000: Այս ծառայության օգտատերերը կազմում են Իրանի 90 միլիոնից ավելի ընդհանուր բնակչության մի փոքր մասը։

Ներկայումս ինտերնետը Իրանում ամբողջությամբ անջատված է: Իշխանությունները այն անջատել են բողոքի ցույցերի ժամանակ՝ կասկածելով արտաքին միջամտություն։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular