ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Թրամփի ուղու» հարցում իրականացան ամենավատատեսական կանխատեսումները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արտգործնախարար Արարատ Միրզոյանը երեկ Վաշինգտոնում հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ, մամուլի համար հայտարարություններ արել, փաստաթուղթ ստորագրել։ Իսկ արդեն ուշ գիշերին կողմերը հրապարակել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի՝ Հայաստան-ԱՄՆ իրականացման շրջանակի հրապարակման վերաբերյալ համատեղ հայտարարությունը, որով իրականացան ամենավատատեսական կանխատեսումները։ Եթե հանում են «ինքնիշխանություն», «անկախություն» և այլ ճոռոմ բառերը թե՛ պետքարտուղարի խոսքից, թե՛ ստորագրված հայտարարության տեքստից, չոր նստվածքը մնում է այն, որ ԱՄՆ-ը Հայաստանին պարզապես կախվածության մեջ է գցել՝ ԹՐԻՓՓ-ի առյուծի բաժինը յուրացնելով։

Ըստ այդ հայտարարության՝ «Հայաստանը մտադիր է թույլատրել և աջակցել ԹՐԻՓՓ զարգացման ընկերության հիմնմանը։ Ակնկալվում է, որ ընկերությունը պատասխանատու կլինի ԹՐԻՓՓ-ի զարգացման համար՝ 49 տարի նախնական ժամկետով նրան տրամադրվող կառուցապատման իրավունքով։ Հայաստանը մտադիր է ԱՄՆ-ին առաջարկել ԹՐԻՓՓ զարգացման ընկերության 74 տոկոս մասնաբաժինը և պահպանել 26 տոկոս մասնաբաժինը։ Ակնկալվում է, որ այս համագործակցությունը կերկարաձգվի ևս 50 տարով՝ Հայաստանի կառավարությանը հավելյալ սեփականության տրամադրմամբ նրա մասնաբաժինը դարձնելով 49 տոկոս»։

Տևական ժամանակ կողմերը բանակցում էին մասնաբաժինների շուրջ, ՀՀ իշխանություններն էլ հերքում էին թե՛ 99 տարով ԱՄՆ վերահսկողությանը ճանապարհ հանձնելու հանգամանքը, թե՛ առյուծի բաժինը ԱՄՆ-ին տալը։ Պարզվեց՝ իրավիճակն ավելի վատ է, և փաստացի այդ ընկերության երեք քառորդ մասը պատկանելու է Վաշինգտոնին։ Ըստ նույն այդ փաստաթղթի՝ «ակնկալվում է, որ ԹՐԻՓՓ զարգացման ընկերության բաժնետերերի փոփոխությունը (ներառյալ մասնաբաժինների վաճառք, նվիրատվություն, միավորում, անջատում, վերակազմակերպում կամ որևէ այլ իրավական կամ փաստացի գործողություն) և վերջնական շահույթի սեփականատերերի փոփոխությունը ենթակա կլինի Հայաստանի և ԱՄՆ կառավարությունների հետ նախօրոք համաձայնեցմանը»։

Սա ևս մեկ ռիսկ է պարունակում, երբ ամերիկյան կողմը կարող է պայմանավորվածության հանգել, օրինակ, Թուրքիայի հետ, իսկ ՀՀ իշխանություններին պարտադրել համաձայնություն տալ բաժնեմաս վաճառել Անկարային։

Աննա Մարգարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular