«Մոսսադ»-ն ու ԿՀՎ-ն միջամտում են Իրանում բողոքի ցույցերին՝ կրկնելու շահ Փահլավիի իշխանության գալու սցենարը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻսրայելի «Մոսսադ» հետախուզական ծառայությունը և Միացյալ Նահանգների Կենտրոնական հետախուզական վարչությունը միջամտում են Իրանում տեղի ունեցող բողոքի ցույցերին՝ կրկնելու շահ Մոհամմադ Ռեզա Փահլավիի իշխանության գալու՝ 1953 թվականի սցենարը, ասել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։
«Ես խորհուրդ եմ տալիս մարդկանց կարդալ «Այաքս» գործողությունն ու «Շահի բոլոր մարդիկ» գրքերը: Այս աղբյուրները նկարագրում են 1953 թվականի գործողությունը, երբ [Իրանի վերջին շահ Մոհամմադ Ռեզա Փահլավին] իշխանության եկավ: Նշենք, որ նույնիսկ այսօր «Մոսսադը» և ԿՀՎ-ն գործողություններ են իրականացնում նմանատիպ սցենարով՝ 73 տարի անց»,- ասել է Վուչիչը «Ami G» շոուի եթերում։
«Այստեղ նույնպես նրանք հույս ունեին, որ 25 տարի անց կարող են կրկնել հոկտեմբերի 5-ի [2000 թվականի, նախկին նախագահ Սլոբոդան Միլոշեւիչի տապալումը] իրադարձությունները», - բացատրել է Սերբիայի նախագահը: