ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Կարոլանս լիկյոր

ՖՈՏՈ

Համեմատած շատ այլ ալկոհոլային խմիչքների հետ, իռլանդական էլիտար Կարոլանս լիկյորը հին պատմություն չունի, դրա բաղադրատոմսը մշակվել է միայն 20-րդ դարի վերջում: Այնուամենայնիվ, այդ նոր արտադրանքը մեծ հաջողություն է ունեցել, և ընդամենը մեկ տասնամյակի ընթացքում արժանապատվորեն գրավել իր տեղը ոչ միայն Իռլանդիայում և Մեծ Բրիտանիայում, այլ նաև ամբողջ աշխարհում։

Հետաքրքիր է այն, որ ժամանակակից «Carolans»-ը իր անունը ստացել է 17-րդ դարում ապրած հանճարեղ քնարահար Տորլա Օ'Կարոլանից: Նրա նվագը այնքան էր գրավել իր ժամանակակիցներին, որ նրան համարում էին իսկական կախարդ: Այդ թափառական երաժիշտը, ով դարձել է Իռլանդիայի ազգային կոմպոզիտորը, կարողացել է իր կենդանության օրոք իր գործիքից ստեղծել այնպիսի անսովոր նուրբ հնչողություն, որ Կարոլանս լիկյորի ստեղծողները ընտրել են հենց նրա անունը՝ նոր սպիրտային ըմպելիքի նրբությունն ու մեղմությունը ընդգծելու համար: Այդ լիկյորը թողարկվել է 1978 թվականին, և առաջին մի քանի տարիների ընթացքում դարձել շքեղ սպիրտային խմիչք: Կարոլանսը արտադրվում է Իռլանդիայի Կլոնմել փոքրիկ քաղաքում։

Այս լիկյորի հիմնական բաղադրիչներն են Tullamore Dew-ն՝ պրեմիում իռլանդական վիսկին, բնական սերուցքը, մեղրը և շոկոլադը: Այս համադրությունը ստեղծում է հիանալի համ, որտեղ սերուցքի նրբությունը մեղմանում է կարամելի և կակաոյի համերով: Այս ըմպելիքի ճշգրիտ բաղադրատոմսը, ինչպես և մյուս սերուցքային լիկյորների դեպքում, խիստ պահպանվող գաղտնիք է: Այսպիսով, անհնար է իմանալ, թե ինչպես են դրա ստեղծողները ապահովում այն, որ սերուցքը և այլ բաղադրիչները մնան հավասարաչափ խառնված վիճակում: Հնարավոր է նաև, որ բաղադրատոմսը ներառում է այլ գաղտնի բաղադրիչներ, բայց աշխարհը դժվար թե երբևէ իմանա դրանց մասին:

Այս ըմպելիքը մրցակցում է հայտնի Baileys-ի և Sheridan's-ի հետ, օգտագործվում է որպես ինքնուրույն ըմպելիք և որպես բաղադրիչ բազմազան կոկտեյլներում: Carolans-ը նաև վայելում են սառցե խորանարդիկներով: Այն նաև հաճախ ավելացվում է պաղպաղակին և սուրճին դրանց հաղորդելով անսովոր հաճելի համ և բույր: Զարմանալի չէ, որ այն այդքան արագ է ընդունվել նախ բրիտանացիների, ապա մնացած աշխարհի կողմից: Էլիտար Carolans լիկյորը սպառվում է մանրանկարչական բաժակներից, որոնք պատրաստված են թափանցիկ սպիտակ ապակուց կամ բյուրեղապակուց: Այս նուրբ լիկյորը պատկանում է Davide Campari-Milano խոշոր կորպորացիային, որը արտադրում է այնպիսի բազմաթիվ հայտնի ալկոհոլային խմիչքներ, ինչպիսիք են Cinzano գինին, Aperol ապերիտիվը, Campari բիթերը և հայտնի Wild Turkey վիսկին։
 
Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular