ՀՅԴ-ն 2026 թվականի ԱԺ ընտրություններին կմասնակցի դաշինքով
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայ Յեղափոխական Դաշնակցությունը կմասնակցի 2026 թ. ԱԺ ընտրություններին՝ դաշինքային ձևաչափով։ Այս մասին նշված է ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 29-րդ Գերագույն ժողովի տարածած հայտարարության մեջ։
Հայտարարության մեջ ընդգծվում է, որ Գերագույն ժողովը ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնին լիազորել է վարել ակտիվ նախընտրական բանակցություններ հավանական դաշինքի ձեւաչափի վերաբերյալ՝ ապահովելով ՀՅԴ նշանակալի դերակատարությունը եւ մոտեցումների արտացոլումը կարեւորագույն հարցերում։