ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


23-ամյա տղան աթոռով հարվածել է համակուրսեցու և նրա հոր գլխին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հունվարի 9-ին, վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 16։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գորիսի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ ծեծի ենթարկվելու հետևանքով «Գորիս» բժշկական կենտրոն բուժօգնության են դիմել 2 քաղաքացիներ։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ հիվանդանոց մեկնած ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողները պարզել են, որ վիրավորներից մեկը  Սյունիքի մարզի բնակիչ 23-ամյա Սարգիս Բ․-ն է, ով հիվանդանոց է դիմել «գլխի գագաթային շրջանի պատռած վերք, մարմնի տարբեր հատվածների սալջարդ» ախտորոշմամբ, իսկ մյուսը նրա հայրը, Սյունիքի մարզի բնակիչ 50-ամյա Դավիթ Բ․-ն՝ «ճակատային և գագաթային շրջանի պատռած վերք, մարմնի տարբեր հատվածների սալջարդ» ախտորոշմամբ։

Աղբյուրի տեղեկություններով Սարգիս Բ․-ն ոստիկաններին հայտնել է, որ ժամը 16։00-ի սահմաններում «Վանքի Տափ» թաղամասում գործող ավտոտեխսպասարկման դիմաց կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ համակուրսեցի Սյունիքի մարզի բնակիչ 23-ամյա Աղասի  Հ․-ն աթոռով հարվածել է իր գլխին, ինչից վայր է ընկել, ապա սկսել ոտքերով հարվածել մարմնի տարբեր հատվածներին, իսկ երբ հայրը՝ Դավիթ Բ․-ն փորձել է իրեն բարձրացնել գետնից Աղասի Հ․-ն աթոռով մեկ անգամ հարվածել է հոր գլխին, ով նույնպես ընկել է գետնին, որից հետո ոտքերով հարվածել է իրենց ու հեռացել։

Աղասի Հ․-ն տեղափոխվել է ոստիկանության Գորիսի բաժին, որտեղից կազմված փաստաթղթերի հետ միասին ներկայացվել է ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular