ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ հետևանքներ կունենան Հայաստանում խորհրդարանական ընտրությունները. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ria.ru–ն «Փորձագետը պատմել է Հայաստանում խորհրդարանական ընտրությունների հետևանքների մասին» վերնագրով հոդվածում գրում է, որ այս տարվա հունիսին Հայաստանում նախատեսված խորհրդարանական ընտրությունների արդյունքները կարող են կտրուկ փոխել երկրի արտաքին քաղաքականությունը, ria.ru–ի հետ զրույցում ասել է հայ փորձագետ, Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի տնօրեն Հայկ Խալաթյանը։ Նա կարծում է, որ 2026 թվականին Հայաստանը կշարունակի ՀԱՊԿ­ում անդամակցությունը «սառեցնելու» իր ներկայիս քաղաքականությունը՝ միաժամանակ մնալով ԵԱՏՄ­ում։ «Այնուամենայնիվ, պետք է հասկանալ, որ 2026 թվականի հունիսի 7­ին կայանալիք ընտրությունները կարող են կտրուկ փոխել Հայաստանի ներկայիս արտաքին քաղաքականությունը», ­ նշել է փորձագետը։

Մասնավորապես, նա կարծում է, որ եթե գործող իշխանությունները հաղթեն, հաշվի առնելով Արևմուտքի հետ սերտ համագործակցության նրանց հանձնառությունը, որը աչք կփակի ընդդիմության բոլոր հալածանքների վրա ռուսական ազդեցության դեմ պայքարի պատրվակով, հնարավոր է, որ արևմտյան երկրները պահանջեն ավելի տեսանելի քայլեր, որոնք ցույց կտան Ռուսաստանից հեռացումը և Արևմուտքի, մասնավորապես ԵՄ­ի հետ մերձեցումը, որն այժմ շատ ավելի հակառուսական դիրքորոշում ունի, քան Միացյալ Նահանգները։ «Ավելին, Թուրքիայի և Ադրբեջանի հետ մերձեցման ուղղությունը նաև ենթադրում է Ռուսաստանից հեռանալու և նրան Հայաստանից և, ընդհանուր առմամբ, տարածաշրջանից դուրս մղելու քայլեր, որոնց նախապայմանները մենք արդեն տեսել ենք վերջին տարիներին», ­ ասել է զրուցակիցը։

Նրա խոսքով, եթե Հայաստանի ընտրություններում հաղթեն Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները պահպանելու հանձնառու ընդդիմադիր ուժերը, ապա կարելի է ակնկալել հայ­ռուսական հարաբերությունների զգալի բարելավում։

«Ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ 2026 թվականի ընտրությունների արդյունքները կորոշեն հայ­ռուսական հարաբերությունների ապագա ընթացքը», ­ նշել է փորձագետը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular