ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նախընտրական տարվա ներքաղաքական «խոհանոցը». մարտեր առանց կանոնների. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

2026 թվականը Հայաստանի համար առանձնահատուկ կարևորություն է ստանում ոչ միայն արտաքին ու անվտանգային միջավայրի շարունակական լարվածության, սոցիալ­տնտեսական վերափոխումների կամ ինստիտուցիոնալ ճգնաժամերի խորացման պատճառով, այլև այն հանգամանքով, որ երկիրը մուտք է գործում հերթական խորհրդարանական ընտրությունների նախընտրական փուլ, որը փաստացի արդեն սկսված է և աստիճանաբար դառնում է քաղաքական գործընթացների հիմնական առանցքը։

Ավելին, անցած տարվա վերջերից սկսած տեղի ունեցող ներքաղաքական գործընթացներից պարզ է դառնում, որ ինչպես իշխանությունների, այնպես էլ ընդդիմության քայլերը հիմնականում տեղավորվում են նախընտրական տրամաբանության մեջ։ Վերջինիս առանցքային հատկանիշներից մեկը իշխանության կողմից բոլոր հնարավոր և առաջին հայացքից նույնիսկ «անհնար» թվացող ռեսուրսների մոբիլիզացումն է։

Հայաստանում ընտրական գործընթացների վրա ազդելու նպատակով վարչական ռեսուրսի կիրառումը վաղուց արդեն դասական գործիք է, սակայն ներկա փուլում այդ մոտեցումը ստանում է ավելի ընդլայնված ու խորքային բնույթ։ Այստեղ ռեսուրս հասկացությունը այլևս չի սահմանափակվում պետական ապարատով, ֆինանսական միջոցներով կամ մեդիա դաշտի վերահսկմամբ, այլ ընդգրկում է հասարակական կյանքի այն ոլորտները, որոնք ավանդաբար դիտարկվել են քաղաքական պայքարից դուրս կամ առնվազն մասամբ ինքնավար։ Այդ համատեքստում պատահական չէ, որ իշխանական շրջանակների ու նրանց սատելիտների կողմից խոստովանություն է հնչում, թե իշխանությունը «վերցնում է» երկու կարևոր ռեսուրս՝ Եկեղեցին և ՀԷՑ­ը։ Այսպիսի ինքնախոստովանությունը, որքան էլ կարող է հնչել ցինիկ, շատ հստակ բացահայտում է գործող իշխանության հստակ մոտեցումը, որտեղ ինստիտուտները դիտարկվում են բացառապես որպես ազդեցության և վերահսկման գործիքներ։

Փաստացի ստացվում է, որ Եկեղեցու նկատմամբ տարվող քաղաքականությունը հենց այս տրամաբանության դրսևորումներից մեկն է։ Եկեղեցին ընկալվում է որպես հանրային ազդեցություն ունեցող սուբյեկտ, որը կա՛մ պետք է ենթարկվի, կա՛մ չեզոքացվի, որովհետև նախընտրական փուլում ցանկացած անկախ կենտրոն դիտարկվում է որպես պոտենցիալ վտանգ։ Նույն տրամաբանությամբ է դիտարկվում նաև ՀԷՑ­ի շուրջ ծավալվող գործընթացը, որը ներկայացվում է տարբեր արդարացումներով, սակայն խորքում ունի նույն նպատակային կառուցվածքը՝ վերահսկել ռազմավարական ենթակառուցվածքը ոչ թե երկարաժամկետ էներգետիկ անվտանգության կամ տնտեսական զարգացման տեսանկյունից, այլ որպես քաղաքական լծակ։

Այս մոտեցման մեջ երկրորդական են դառնում սրբությունները, տնտեսական զարգացումը, էներգետիկ ռիսկերը կամ համակարգային կայունությունը. առաջնայինը մնում է այն, թե տվյալ ինստիտուտը ինչպիսի քաղաքական շահ կարող է ապահովել առաջիկա ընտրությունների համատեքստում։

Նախընտրական տարվա տրամաբանությունը, սակայն, չի սահմանափակվում միայն ռեսուրսների մոբիլիզացմամբ։ Այն ունի նաև երկրորդ՝ ավելի կոշտ փուլ, որը, դատելով փորձից և արդեն իսկ նկատվող միտումներից, դրսևորվելու է իրավապահ համակարգի դերակատարման ուժեղացմամբ։ Երբ քաղաքական մրցակցությունը սրվում է, իսկ հասարակական դժգոհությունները կարող են վերածվել կազմակերպված դիմադրության, իշխանությունները հակված են ավելի լայնորեն օգտագործել իրավական և ուժային մեխանիզմները՝ վերահսկման, հետապնդումների կամ «կասեցման» նպատակով։

Այս գործընթացը հաճախ ներկայացվում է «օրենքի գերակայության կամ կարգուկանոնի պահպանման» անհրաժեշտության ներքո, սակայն նախընտրական համատեքստում այն ձեռք է բերում ընտրական հաշվարկի հստակ երանգներ։ Իրավապահ համակարգի ակտիվացումը դառնում է ոչ թե քրեական կամ վարչական խնդիրների լուծման միջոց, այլև քաղաքական դաշտի ձևավորման գործիք, ինչն արդեն ակնհայտ է, սակայն, ըստ փորձագետների, առաջիկա ամիսներին առավել ակնառու կդառնա՝ ստանալով վայրագ դրսևորումներ:

Այս ամենի ֆոնին առանձնահատուկ նշանակություն է ստանում նաև արտաքին գործոնների դերը՝ հատկապես ԵՄ­ի կողմից ցուցաբերվող աջակցությունն ու դրա քաղաքական ընկալումը։ ԵՄ­ի ներգրավվածությունը Հայաստանի ինստիտուցիոնալ և իրավական ոլորտներում ինքնին կարող է ունենալ դրական ներուժ, սակայն երբ այն դրսևորվում է ոչ թե իրական ժողովրդավարական համակարգին ուղղված աջակցությամբ, այլ իշխանական քաղաքական ուժին անվերապահ սատարմամբ, ապա այն կարող է վնասակար հետևանքներ ունենալ։ Միևնույն ժամանակ, փորձը ցույց է տալիս, որ որոշ սցենարների մեխանիկական կիրառումը՝ հատկապես Մոլդովայի և Ռումինիայի օրինակների համատեքստում, Հայաստանի դեպքում կարող է լինել առավել քան վտանգավոր՝ հաշվի առնելով երկրի անվտանգային ռիսկերն ու դրա համատեքստում հասարակության խոցելի վիճակը։

Այս ամբողջ միջավայրում ընդդիմության դերակատարումը նույնպես լուրջ փորձության առաջ է կանգնած։ Նախընտրական տարին ընդդիմության համար ոչ միայն հնարավորությունների, այլև ռիսկերի ժամանակաշրջան է։ Այդ պատճառով ընդդիմադիր ուժերը ստիպված են իրենց ռազմավարությունը կառուցել՝ հաշվի առնելով ոչ միայն ընտրական օրացույցը, այլև իշխանության կողմից կիրառվող գործիքակազմի ամբողջ զինանոցը։ Ընդդիմության գլխավոր խնդիրը հասարակությունը համախմբող գաղափարական օրակարգի ձևավորումն է, որը մինչ այսօր չի հաջողվել, քանի որ ընդդիմադիր դաշտում գործում է մասնատվածությունն ու առաջին հերթին սեփական քաղաքական ամբիցիաների գերադասումը։ Այստեղ խնդիրը ոչ միայն իշխանության քննադատությունն է, այլև այն, թե ինչպիսի քաղաքական մշակույթ և պատասխանատվության մակարդակ է առաջարկվում հասարակությանը մի փուլում, երբ պետության ապագայի շուրջ որոշումները խիստ զգայուն են դառնում։ Իսկ ընտրությունը, անկախ կոնկրետ քաղաքական դերակատարներից, էական ազդեցություն է ունենալու երկրի ապագայի վրա, որովհետև այն ձևավորում է ոչ միայն հաջորդ խորհրդարանի ու կառավարության կազմն, այլև այն քաղաքական և բարոյական միջավայրը, որի մեջ Հայաստանը կփորձի արձագանքել իր առջև կանգնած բազմաշերտ մարտահրավերներին։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular