Լոնդոնը Կիևի համար կմշակի Nightfall բալիստիկ հրթիռ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄեծ Բրիտանիան Ուկրաինայի համար կմշակի նոր մարտավարական բալիստիկ հրթիռներ, որոնք կբարձրացնեն երկրի ռազմական հզորությունը և կօգնեն «պաշտպանվել Պուտինի ռազմական մեքենայից»։ Մեծ Բրիտանիայի կառավարությունն այդ մասին հայտարարել է կիրակի՝ հունվարի 11-ին։
Մամուլի հաղորդագրությունում նշվում է, որ այդ հրթիռները, որոնք ստեղծվելու են Nightfall կոչվող նախագծի շրջանակում, կկրեն 200 կգ ոչ միջուկային մարտագլխիկներ և կհարվածեն մինչև 500 կմ հեռավորությամբ գտնվող թիրախներին:
Նշվում է, որ Nightfall հրթիռները կարող են արձակվել տարբեր տրանսպորտային միջոցներից՝ մի քանի հրթիռ արագ արձակելուց հետո հաշված րոպեներում հետ քաշվելու հնարավորությամբ:
Ըստ Լոնդոնի՝ դա թույլ կտա Ուկրաինային հարվածել Ռուսաստանի հիմնական ռազմական թիրախներին, նախքան ռուսական ուժերը կկարողանան արձագանքել։
Մեկ հրթիռի առավելագույն գինը, ենթադրաբար, կկազմի 800000 ֆունտ ստեռլինգ (922000 եվրո)։ Լոնդոնը նախատեսում է ամսական արտադրել 10 նման համակարգ։